Փորձություն (hնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

8․Կրակի  առասպելը:  Վլադիրմիր  Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։
Реклама

1․ Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

— Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,- ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:

Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.

— Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշն  ասաց.

— Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:

— Հա՛,  հա՛,- պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,- պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,- և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:

— Բայց  այն  այլևս  չի  աշխատում,- ասաց  կինը:

-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,- և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:- Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,- ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել: Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:

— Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:

Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.

-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.

-Իսկ  ձեր  ընտանի՞քը:

Նա  ծիծաղեց  շփոթված.

-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:

Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.

-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:

Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

Վահան Թեքեյանի անտիպ պատմվածքը. «Սեւ կատու»

Սեւ կատուն Պոլսում

Սեւ կատուն Պոլսում

Լուսանկարը` Bahadir Kutlak

Ցեղասպանությունից քիչ գրողներ փրկվեցին: Նրանցից մեկը Վահան Թեքեյանն էր:   Նյութական ծանր պայմանները թույլ չեն տվել նրան ամբողջությամբ հրատարակել իր բոլոր գործերը: Թեքեյանի մահից հետո (1945 թ.) նրա  ընկերները նախաձեռնեցին հրատարակել գրողի երկերի ամբողջական ժողովածուն՝ 15 հատորով, սակայն դա էլ կիսատ մնաց: Գիտության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) արխիվում է Թեքեյանի արխիվը, որտեղ նաեւ անտիպ գործեր կան:

Գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում պահվում է Վահան Թեքեյանի «Սեւ կատու» անտիպ պատմվածքը, որը նա, ամենայն հավանականությամբ, վերծանել է ձեռագրից: Արեւմտահայերեն ուղղագրությունը մասնակիորեն փոխված է արեւելահայերենի: Պատմվածքը գրված է 1917 թվականին: 

Սեւ կատու

Վահան Թեքեյան

Ժամանակավ բարեկամը եղած եմ սեւ կատվի մը,- ասիկա հպարտությամբ կը խոստովանիմ, — որոն եւ իմ միջեւ անգամ մը «սեւ կատու անցավ», ու ատիկա ցավով կը հիշեմ մինչեւ հիմա: 

Համպուրկի մեջ ֆրաու Օսքար Մյուլլերի ֆամիլիեն բանսիոնը կը բնակեի: 
Մուկերը մինչեւ ննջասենյակս բարձրանալով՝ գիրքերուս եզերքները ժանեկել սկսել էին, ավելորդ դարդ, որուն համար գանգատեցա ֆրաու Մյուլլերին, որ քանի մը օր ետքը կատու մը բերավ տուն. իրավ շարժուն պատնեշ՝ ընդդեմ այդ աշխույժ ու ավերիչ «նիբոն» -ներուն (Nippon-ֆրանս. ճապոնացի-խմբ.): Ռուս-ճաբոնական պատերազմին ընթացքին էր, եւ այդ միջոցին Գերմանիո մեջ, ինչպես քիչ մը ամեն տեղ, այժմեությունը կուզեր, որ բոլոր պզտիկ ու ժիր բաները ճաբոնցիի նմանեին…

Այս կատուն հազիվ մեծ մուկե մը քիչ մը ավելի մեծ էր եւ գրեթե բնավ գործ չունեցավ մուկերուն հետ: Հակառակ ատոր՝ սիրեցի զինք: Սեփ սեւ, փայլուն մետաքսի կծիկ մըն էր կարծես կամ ձեռնամուշտակը տանտիրուհույն, երբ բազմոցին անկյունը, ինքն իր վրա պլորված, ինքզինքը կը հանձներ տիվանդորրի հեշտության: Մնացած ժամանակը կը խաղար որեւէ գլորվող կամ օրորվող առարկայի հետ, որ ճանկին տակ կիյնար:

Գալով մարդոց հետ իր հարաբերություններուն՝ Բուսին, ըսի՞, թե ֆրաու Մյուլլեր «Բուսի» մկրտած էր զայն, անուն մը, զոր գտնելու համար ուղեղատապ չէր ունեցած հարկավ-իր գալուն առաջին օրերուն փոխ առ փոխ այցելություն տվավ յուրաքանչյուր տնեցիի, ճաշասեղանին տակ, յուրաքանչյուրին ոտքին իր ծոծրակը քերեց մեղմիվ եւ խաղաց ծայրովը անձեռնոցներուն, զորս կամացուկ մը վար կը քաշեր, երբ շատ քաջալերության հանդիպեր վերեն: Բայց աս իր կողմեն կարծես փորձ մըն էր ամենուն մեջեն իրեն համար լավագույն բարեկամը, պաշտպանն ու զվարճության ընկերը գտելու, ինչպես որ ալ գտավ իրոք: Եթե մեծամիտ չըսեք ինծի, պիտի հայտնեմ, որ ես եղա իր ընտրության առարկան…Բուսին տարամերժորեն իմ ընկերությունս կը փնտրեր հիմա, ինծի հետ կը սիրեր զբոսնուլ կամ երազել, երազել կամ զբոսնուլ հաջորդաբար, ամեն օր՝ երկար վայրկյաններ:

Արդյոք անո՞ր համար իր նախասիրությունը, որ զգաց, թե ես եղած էի պատճառ իր այստեղ գալուն, թե ոչ՝ ավելի բանաստեղծական ու գերանուրբ բաղտրությամբ մը, հասկցավ, որ իրեն պես ու իրմե ավելի օտարական մըն էի հոս, միակը, որ բոլոր այս Հյուսիսի մարդոց մեջ կուգար հեռավոր արեւոտ Արեւելքեն, այն Արեւելքեն, որ խորախորհուրդ անցյալի մը խորեն հավանորեն օրրան եղած էր իր՝ կատուներու ցեղին ալ, ինչ որ ամեն կատուի պես ինքն ալ կհայտներ իր տարապայման սիրովն արեւի, երբ ոեւէ տեղ անոր տարածած լույսի տակ սփռոցին վրա կերթար երանավետ անշարժության մը մեջ փռելու իր բոլոր անդամները, ատեն-ատեն՝ պոչը միայն, լուրջ ու անտարբեր մեքենականությամբ մը, զարնելով ընդհատաբար. չէ՞ որ այդ օտարականն ալ, այս մշտանձրեւ քաղաքին մեջ, կը հալեր կարոտովն իր ծննդավայրին պայծառ երկինքներուն, ու ատկե զատ ՝ անդրադառնալով սիրակցորդ մտերմությանը վրա իր եւ Բուսիին՝ անիկա կխորհեր, թե մինչ շուներն, օրինակի համար, տեսակներով կը տարբերին անհունորեն, կատուները ամենուրեք մին են գրեթե. մեկ ձեւ ու մեկ դեմք, ուրկե կհետեւցներ, թե…արվեստին նման կատուն ալ հայրենիք չունի կամ, ինչպես արվեստը, կատվին ալ հայրենիքը Արեւելքն է միայն…

Ճաշե անմիջապես վերջը, մանավանդ, երբ անկյունաբազմոցին վրա առանձնացած՝ պատկերազարդ թերթերը կը թղթատեի կամ դուրսը Եունկֆերնսթիկի անցուդարձ ու Ալսթերին վրա երթեւեկող պզտիկ նավերը կը դիտեի, Բուսին իսկույն կուգար, կը գտներ զիս, կամաց մը սահելով դուռնեն ներս՝ նախ ուռենալով ու մռլտալով՝ ոտքիս տակ, ու հետո հանկարծ, զսպանակե մը նետվածի պես, ցատկելով քովս ու տեղավորվելով ծունկիս վրա… Այն ատեն կը մխրճեի մատներս իր թավ ու սեւ ստեւին մեջ, կշոյեի զինք երկարորեն ու մերթ ընդ մերթ կը քերեի գլուխն ու ծոծրակը, ինչ որ անխուսափելի կերպով պատճառ կըլլար, որ ձգեր իր արդեն առաձիգ մարմինը եւ կիսամերկ ճանկերովը բզկտել փորձելով հագուստներս՝ իր փշապատ լեզուն ձեռքիս վրայեն անցներ կանոնավորաբար.այս՝ սիրո իր գերագույն արտահայտությունն էր, եւ տարօրինակ զգայություն մը կը հայթայթեր ինծի, որմէ կը նեղվեի ու հաճույք կը զգայի միանգամայն…

Անգամ մը, մեր այս կատարյալ համաձայնությունը ծանր փորձի մը ենթարկվեցավ. ահավոր արկած, որ կրնար մոռցնել  տալով միասին անցուցած երջանիկ ժամերը՝ մեզ անհաշտ թշնամիներ ընել իրարու:

Իրիկուն մըն էր. մութը կոխած էր արդեն:

Աճապարանքով մը ննջասենյակս մտած էի ու հանդերձապահիս էն վարի դարակը բանալով՝ թաշկինակ մը առած էի: Դարակս հետ հրեցի: Նույն րոպեին, դեռ չամբողջացուցած շարժումս, հանկարծ անօրինակ, անլուր ճիչ մը, վայնասուն մը պոռթկաց մութին մեջ՝ այնչափ մոտավոր եւ այնչափ մարդկային աղեխարշ ձայնով մը, որ պահ մը- անհեթեթ երնթադրություն- կարծեցի ես ինքս ըլլալ պոռացողը՝ մութին մեջ անգետս վիրավորված կամ խայթված գուցե: Բնազդմամբ դարակս դուրս քաշեցի  իսկույն եւ ակնթարթ մը սպասեցի մարմնական ցավի , եթե ես էի պոռացած: Բայց սրտիս բաբախումեն զատ՝ ուրիշ բան չէի զգար, ու կիմանայի, ընդհակառակը, նույն ցավատանջ, բայց ավելի կենդանական ձայնը, որ երթալով կը եղանակավորվեր ու վազելով կը հեռանար, կը քաշկռտվեր մինչեւ վար, խոհանոցին անկյունը, եւ հոն կը խուլնար, կը խեղդվեր հետզհետե…

Վայրկյան մը վերջ դժբախտ եղելությունն ամբողջովին կըմբռեի. խեղճ Բուսին մութին մեջ հետեւած էր ինծի մինչեւ իմ ննջասենյակս, մինչեւ դարակիս քով, որուն բացվածքին մեջ թողած էր իր պոչը աղեղված ինծի համար, իր համակրանքեն չկրնալով երեւակայել, թե իրեն այնչափ անուշադիր պիտի ըլլայի, որ դարակն իր պոչին վրա գոցեի: Եվ աղետը պատահած էր. ահավոր, անդարմանելի: Իր սիրտ պատռող ճիչը, որուն նմանը լսած էի անգամ մըն ալ Պոլիս, երբ անգութ ճիյերճի մը կատու կորձատեր, դեռ ինծի կը հասներ վարեն խոհանոցեն, ուր փութացի Բուսիին սիրտը առնելու, թերեւս տեղի ունեցած ահեղ թյուրիմացությունը իրեն պարզելու համար…

Սեւ կատուն Պոլսում

Սեւ կատուն Պոլսում

Լուսանկարը` Bahadir Kutlak

Վառարանի քով, աթոռակի մը տակ, լամբարին տմոյն լույսովը կը տեսնեմ զայն պստիկ շարժուն ստվեր, որ մերթ կնստի՝ պոչը լզելու համար, եւ մերթ կսկիծեն ոտքի կելլա ու կդառնա ինքն իր վրա՝ միշտ ճչալով, ճիչ մը, որ երեխայի մը լացին կը նմանի հիմա ու կընդհատի ատեն-ատեն, նստած եւ պոչը լզած վայրկյանին: Զգուշությամբ կը մոտենամ իրեն. «Վա՜խ, Բուսին, վա՜խ , Բուսի» մրմնջելով ցավագին եւ իր զբաղված մեկ րոպեեն օգուտ քաղելով՝ կը փորձեմ ձեռքս գլխուն դնել: Հանկարծ կը ցատկե վրաս այն բարի բարեկամ Բուսին՝ վայրագ ու կատաղի, բոլոր ճանկերը բացած եւ աչքերեն բոցեր արձակելով: Կընկրկիմ, կհասկնամ, որ այս պահուն ամեն փորձ անօգուտ է, եւ տխրորեն դուրս կելլեմ խոհանոցեն՝ զինքը առանձին թողելով՝ իր մեծ ցավին հետ, զինքը լուսաբանելու եւ մխիթարելու… Հույսս լավագույն առիթի մը վրա դնելով…

Հաջորդ քանի մը օրերուն զիս հեռուն տեսած թե չէ՝ կը փախչեր, կանհետանար ան: Իր այս քենը, մեր նախկին մտերմության փոխան՝ իր կողմէ ցույց տրված այս ոխակալ վարմունքը կսկծալի, անհանդուրժելի կուգար ինծի: Անհամբեր էի խնդիրը բացատրելու եւ դադրեցնելու այս դադարը մեր «սիրալի համաձայնության» մեջ: 
Դեռ քանի մը անգամ հպարտությամբ մերժեց հատության համար ըրած անկեղծ ջանքերս. զիս չտեսնելու, չլսելու կզարներ եւ նայվածքը զոր ուրիշ կողմ կը դարձներ կամ կը գոցեր, երբ իրեն կը նայեի՝ կը թվեր ըսել ինծի.

«Ինչպե՞ս չզգացիր, դուն այնչափ բարեկամ ինծի, դուն, որուն հետ այնչափ անդորր ժամեր անցուցած էինք միասին կատարյալ ներդաշնակությամբ, ինչպե՞ս չզգացիր, թե քովդ կեցեր էի այդ պահուն, թե այդ իրիկունը ետեւեդ մինչեւ քու ննջսենյակդ գալով՝ քեզի հավատարմությանս մեկ նոր նշանը տալ կուզեի: Թերեւս դուռնեն ներս մտնելուս մուկի հոտն ալ առած էի, բայց ես անոնցմե եմ, որ բարեկամին համար իր թշնամին անգամ կմոռնա»:

Կհասկնայի զինքը ու կպատասխանեի իրեն.

«Իրավունք ունիս, անու՛շ Բուսի, պետք էր զգայի քու ներկայությունդ, բայց խորհե, որ մենք ՝մարդիկս, ձեզի պես պարզ չենք, փոխանակ տունի մը կամ, շատ-շատ, մեկ քանի տանիքներու ասպարեզն ունենալու մեզի սահման ինչ որ ձեզ նախնական եւ կատարյալ կպահե՝ ձեր ամբողջ բնազդներովը- մենք այնչափ շատ բան, շատ տեղ ու շատ դեպք կտեսնենք, քմեն օր այնչափ տարբեր մտածումներ եւ զգացումներ կունենանք փայլակնարագ հաջողությամբ մը, որ ալ գրեթե կորսուցած ենք այն մեծ կարողությունը, զոր դուք ունիք՝ առանց ծանոթ զգայարաններուն օգնության, միմիայն բնազդով զգալու կարողությունը»:

Դեռ չէր համզովեր, դեռ չէր զիջաներ՝ այդչափ շուտ ներելու ինծի: Միակ գոհությունը, զոր ինծի տվավ այդ դժբախտ օրերուն, սա էր, որ ուրիշներու կողմե իրեն եղած սիրո ու գգվանքի առաջարկները չընդունեց ու զանոնք փոխարինելով՝ իր վերքեն ավելի ծանր վիրավորանք մը չհասցուց ինծի: Հազիվ ֆրաու Մյուլլերին թույլ կուտար շոյել զինք երբեմն, բայց կարճ միջոց մը միայն եւ կես-քուն, կես-արթուն պառկած պահուն, անհամբեր շարժումներ կըներ եւ անգամ մը նույնիսկ ճանկեց անոր ձեռքը: Հետո, քիչ առ քիչ, իր ոխը պակսեցավ: Ալ իմ ներկայությունս զինք չէր փախցներ, ընդհակառակն, անիկա քայլ առ քայլ մոտենալով՝ ամեն օր մեյմեկ քիչ կլցներ մեր միջեւ բացված անջրպետը: Կկենար, կքններ, կհարցուփորձեր զիս, ու ես՝ հակառակ երբեմն խնդալու փափագիս, կզգայի, թե ատիկա անխորհուրդ բան մը պիտի ըլլար այդ պահուն թե այդ րոպեին իր պզտիկ ուղեղին մեջ ծանր աշխատություն մը կկատարվեր, զոր պետք էր հարգեի…

Անհամբեր կսպասեի վերջնական հաշտության ժամուն, որ չուշացավ: Աղետալի դեպքերեն ութ օր ետքը, իրիկուն մը նորեն, երբ բավական մոտեցեր էի իրեն, ու ինքը չէր փախած, ծռեցա ու երկյուղածությամբ ձեռքս կռնակին քսեցի: Թույլ տվավ, որ ընեմ: Այն ատեն վեցուցի զինք ու զսպված գորովով մը, որ գոհ էր հորդելուն, թեւերուս մեջ ու կուրծքիս վրա սեղմելով իր ճիղմ մարմինը՝ գացի բազմոցին անկյունը նստիլ՝ աղետի օրվան պես մրմնջալով հուզումնաձայն. «Վա՛խ, Բուսի, վա՛խ, Բուսի»: Նախ՝ ոեւէ շարժում չըրավ ՝ անձնատուր գգվանքներուս, գիտնալով, որ ինծի կրնար ցույց տալ այս պարագային սիրո մեծագույն բաժինը: Հետո, երբ թուլցուցի թեւերուս սեղմումը, կարգը եկած համարեց հայտնելու, թե ալ ինծի ոխ չէր պահեր, հանկարծ կուրծքս ի վեր մագլցելով ու խորունկ-խորունկ ճանկռտելով բաճկոնս՝ առաջին անգամ ըլլալով՝ լզեց երեսս…

Հիմա ճաշեն ետք կուգա նորեն, կնետվե քովս, ու ծունկիս վրա կամաց-կամաց իր տեղը շինելով՝ ծոծրակը կներկայացնե մատներուս շփումին: Ատեն-ատեն աչքերս ակամա պոչին վրա կդառնային ու հիշելով մթության մեջ պատահած մեծ արկածը, զգայությունը կունենայի տեսնել սա գրկիս մեջ հանգչող ու ներդաշնակ շնչառությամբ մը ելեւէջող պզտիկ սեւ կատվին, եւ իմ միջեւ մութ իրիկուն մը անցած ուրիշ «սեւ կատու» մը, որ շուտով փարատեցավ բարեբախտաբար ՝ մինչ եթե կխորհեի անցներ իմ եւ իմ մեկ նմանիս մեջտեղեն, հավիտյան տեւեր գուցե մեր փոխադարձ անիմաստ ու անսահման անձնասիրություններուն, մեր տխմար ու հավասարաչափ հպարտությանց պատճառավ…

Անշուշտ, պատմվածքը ինձ շատ դուր եկավ, չնայած ես գերադասում եմ շներին, բայց այս պատմվածքի շնորհիվ իմ վերաբերմունքը դեպի կատուներն ինչ-որ չափով փոխվեց։ Անտիպ պատմվածք, հաստատ դուր կգա բոլոր կենդանասեր ընթերցողներին։ Պատմվածքը նկարագրում է կատվի և մարդու ընկերություն՝ ցույց տալով, որ ոչ միայն շներն են հավատարիմ, այլ նաև՝ կատուները։ Պատմվածը ցույց տվեց մեզ, որ կատուները ևս ունեն հոգի և սիրտ, որ կարող են նվիրվել, նեղանալ և տխրել։

Library and Archives, Canada — 54 million items

Canada is home to the world’s fourth largest library, the Library and Archives of Canada, which is maintained directly by the federal government of the country. The institution is assigned the immense task of preserving Canada’s heritage documentaries and making it available to the people of the country. The current collection includes nearly 20 million books, 24 million photographs, private and government archives, aboriginal magazines, non-fiction and fiction films, Canadian periodicals, and more. Some of the most prized items of the library include the proclamation of the Canadian Constitution Act, a 1st Century book by historian Flavius Josephus, a chair belonging to Glenn Gould, and the British North America Act. The Library and Archives of Canada was formed in 2004 by the amalgamation of the functions performed by the National Library of Canada and the National Archives of Canada and reports directly to the Parliament of the country.

3. New York Public Library — 55 million items

The system of libraries in New York, the New York Public Library, is world famous for its extensive collection of 55 million items including books, periodicals, musical records and other publications and albums. The amalgamation of small and large libraries including libraries of book lovers and wealthy millionaires of New York resulted in the creation of this large network of libraries which are currently funded by both government and private institutions. The main branch of the library is located on Fifth Avenue in New York at the intersection with 42nd Street. In 1965, it was designated as a National Historic Landmark. Today, the New York Public Library library has 4 research libraries, branch libraries in Bronx, State Island and Manhattan and several smaller libraries affiliated to it.

2. British Library — 150 million items

The British Library is the world’s second largest library, and can proudly boast of its collection of 150 million books, manuscripts, magazines, music recordings and scores, patents, databases and much more. The library is the national library of the United Kingdom and is located in the capital of England, between the Euston and St. Pacras railway stations in London. The library was established by the British Library Act 1972 as an independent entity on July 1st, 1973. Some of the notable collections of this library include the Diamond Sutra, the earliest printed publication of the world, a notebook of Leonardo da Vinci, Codez Arundel, Gutenberg Bibles, and Lewis Carroll’s famous manuscript of Alice’s Adventures Under Ground

Երեք ինչու։ Ակուտագավա Րյունոսկե

Akutagawa-Ryunosuke1Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:

Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:

Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց եւ կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաեւ սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին եւ միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:

Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առեւտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:

Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի եւ Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:

Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:

Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը եւ սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «ինձ խնձոր առ»:

Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.

– Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:

Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, եւ սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը:

Ինչո՞ւ Սողոմոնը միայն մեկ անգամ տեսավ Սաբայի թագուհուն

Սողոմոնը տեսել է Սաբայի թագուհուն միայն մեկ անգամ: Եվ բանն այն չէ, որ նրա թագավորությունը չափազանց հեռու էր: Թարսիսի նավը բերում էր ոսկի եւ արծաթ, փղոսկր եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը Սողոմոնի բանբերներով ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին տարածվում էր Սաբայի թագավորությունը:

Սողոմոնը միայնակ նստած էր իր պալատում: Սիրտը նրա թախծից տրտմել էր: Նույնիսկ բազմաթիվ հարճերը, որոնց մեջ կային եւ մոավիուհիներ, ամոնուհիներ եւ իդոմենուհիներ եւ սիդոնուհիներ եւ խեթուհիներ, անկարող էին նրան մխիթարել: Նա մտածում էր Սաբայի թագուհու մասին, ում տեսել էր գեթ մեկ անգամ:

Սաբայի թագուհին գեղեցկուհի չէր, դե, նաեւ տարիքով էր գերազանցում Սողոմոնին: Բայց այդ կինն օժտված էր բացառիկ իմաստությամբ: Նրա հետ զրուցելիս Սողոմոնը զգում էր, թե ինչպես հիացմունքից սիրտը թրթռում է: Այդպիսի հրճվանք նա չէր ապրել նույնիսկ հմայատեսների եւ աստղաբաշխների հետ` նրանց գաղտնիքների մասին խորհրդածելիս: Այդպիսի զարմանալի կնոջ հետ, ինչպիսին Սաբայի թագուհին էր, Սողոմոնը պատրաստ էր խոսել եւ երկու անգամ, եւ երեք, եւ, ինչի մասին է խոսքը` ողջ կյանքում:

Սակայն միաժամանակ Սաբայի թագուհին Սողոմոնին ահ էր ներշնչում: Նրա կողքին նա կարծես թե կորցնում էր իր իմաստնությունը: Համենայն դեպս, իր համար դժվար էր որոշել, թե ում իմաստնությամբ է նա առավել հպարտանում` իր սեփակա՞ն, թե՞ Սաբայի թագուհու: Սողոմոնն ուներ բազմաթիվ կանայք եւ հարճեր` մոավուհիներ, ամոնուհիներ, իդոմեուհիներ, սիդոնուհիներ, խեթուհիներ, բայց նրանք ամենքն իր հոգեւոր ստրկուհիներն էին: Նույնիսկ նրանց շոյելիս, ի խորոց սրտի, նրանց հանդեպ քամահրանք էր զգում: Սաբայի թագուհուն երբեմն հաջողվում էր Սողոմոնին իր ստրուկը դարձնել:

Սողոմոնը վախենում էր նրա ստրուկը դառնալուց, բայց մյուս կողմից` դա երանելի զգացողություն էր: Նման հակասությունը Սողոմոնին անասելի տառապանք էր պատճառում: Բազմած իր փղոսկրյա գահին, որը զարդարված էր մաքուր ոսկուց ձուլված առյուծներով, նա ժամանակ առ ժամանակ ծանր հոգոցներ էր հանում, որոնցից բանաստեղծություններ էին ծնվում.

Հանց խնձորենի ծառերի մեջ անտառային,
Այդպես է սիրեցյալն իմ ընդմեջ պարմանիների:
Դրոշը նրա իմ գլխավերեւում` սերն է:
Կազդուրեք ինձ գինով, թարմացրեք ինձ խնձորներով,
Քանզի ես տառապում եմ սիրուց:

Մի անգամ մայրամուտին Սողոմոնը ելավ իր ապարանքի պատշգամբն ու հայացքը հառեց հեռու, դեպի արեւմուտք: Բնականաբար, նա այնտեղից չէր կարող տեսնել Սաբայի թագավորությունը, բայց նա համակվեց հանգստությանը մոտ մի զգացողությամբ, որը միաժամանակ նման էր տրտմության:

Հանկարծ մայր մտնող արեգակի շողերի ներքո հայտնվեց անհայտ գազանի տեսքով մի ուրվական, որը երկգլխանի թեւավոր առյուծ էր հիշեցնում: Գլուխներից մեկը Սաբայի թագուհունն էր, իսկ մյուսը` Սողոմոնինը: Երկուսի բերաններն էլ բաց էին, իսկ աչքերից, չգիտես ինչու, արցունքներ էին գլորվում: Որոշ ժամանակ ուրվականը ճախրում էր օդում, իսկ հետո քամու ոռնոց լսվեց, եւ նա չքացավ երկնից բարձունքում` թռցնելով իր ետեւից երկնակամարով մեկ ձգվող ամպերի արծաթավուն շղթան:

Սողոմոնը առաջվա պես անշարժ կանգնած էր պատշգամբում: Տեսիլքի իմաստը, գուցե թե այլոց համար առեղծվածային, իր համար հասկանալի էր:

Երբ Երուսաղեմի վրա իջավ գիշերը, Սողոմոնը` նա դեռ երիտասարդ էր, սկսեց իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ գինի խմել: Ուտելու եւ խմելու նրա բոլոր ամանները մաքուր ոսկուց էին: Բայց Սողոմոնը սովորականի պես տրտում էր ու լռակյաց:

Նրան տոգորել էր մինչ այժմ անհայտ եւ ուժգին մի զգացողություն, որը շնչելը դժվարացնում էր.

Մի կշտամբիր քրքումին այն բանի համար, որ ալ է,
Մի կշտամբիր դափնուն այն բանի համար, որ բուրավետ է.
Եվ սակայն ինչ տխուր է,
Որ քրքումը չափազանց այլ է,
Իսկ դափնին այդքան սուր է բուրում:

Այդպես էր երգում Սողոմոնը, մատները դիպցնելով տավղին, եւ այտն ի վար գլորվում էին արցունքները, երգի բառերը ձուլվում էին մեղմորեն, որ անսովոր կրքով էին լեցուն: Հարճերն ու ծառաները տարակուսած միմյանց էին նայում, բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվում Սողոմոնին հարցնել, թե ինչ է նշանակում այդ երգը: Երգելով մինչեւ վերջ, նա թագակիր գլուխը հակեց կրծքին եւ որոշ ժամանակ փակ աչքերով նստած էր: Իսկ հետոգ Իսկ հետո Սողոմոնն անսպասելի բարձրացրեց պայծառ դեմքը եւ, ինչպես անցյալում, սկսեց խոսել իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ:

Թարսիսի նավը եւ Քիրամի նավը երեք տարին մեկ բերում էին ոսկի եւ արծաթ եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը, Սողոմոնի բանբերներով ուղտերը, ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին փռված էր Սաբայի թագավորությունը:

Ինչո՞ւ Ռոբինզոնը ընտելացրեց կապիկին

Քանզի ուզում էր իր առաջ տեսնել ինքն իր ծաղրանկարը: Դա ինձ ստուգապես հայտնի է: Երբ Ռոբինզոնը հրացանն առած, ծնկների մոտ պատռված անդրավարտիքով նայում էր կապիկին, որն իր գորշ կերպարանքով հայացքը հառել էր երկնքին, նրա դեմքին ժպիտ էր ծաղկում:

The Problems of a teenager

The life of a teenager can be complicated sometimes. It is a difficult age and there are many problems on the way of becoming adults. For example, the choice of free-time activities, parent-child misunderstanding, the choice of future profession, dealing with the first love and so on. All teenagers have their own views on their life and future. They often stay alone with their thoughts because nobody seems to understand them. In this situation it’s better to talk to someone who is more experienced in life matters. One of the most common problems is the misunderstanding between teens and their parents. It has always been a problem but each generation becomes more difficult than the previous. Teenagers think that they are old enough to have their own opinion, while their parents don’t take their opinion into account. It is not right. Adults should try to give more attention to their children especially at such a difficult age. Teenagers also need more freedom of choice and less pressure. They are the future of our country and a lot depends on what kind of people they will become. The problem of drug is also actual at this age. Many teenagers suffer from drug addiction. It often leads to health problems and serious consequences. Other issues include smoking and drinking alcohol. Teenagers often meet their first love. It is a wonderful time for them and one of the best stages of life. This event stays in one’s memory forever. Unfortunately, the first love can have unhappy endings. It leads to problems in communication even with the best friends. Clearly there are a lot of problems in teenagers’ lives. However, there are some wonderful moments that can happen only when you are young. So, it’s better to enjoy the time!

Հաշվետվություն

58602856_383590245823042_8481030903026417664_n

Ավարտվում է ուսումնական տարին:  Ուսումնական այս մեկ տարում ես ունեցա շատ ձեռքբերումներ, հասկացա, թե ինչն է արդար, ինչը` ոչ։ Առաջինը կցանկանամ անդրադառնալ բնագիտության և էկոլոգիա առարկաներին,  ընկեր Նելլիի  օգնությամբ մենք հասկացանք, ինչ է նշանակում շրջապատը պահել մաքուր, այդ ամենի հետ մեկտեղ մենք դասաժամերին քնարկեցինք ՀՀ խնդիրները, փորձեցինք գտնել լուծումներ,  ինքներս ստեղծեցինք Շիրակի մարզի մասին տեսանյութ։ Շնորհակալ եմ տիկին Կարինեին, քանի որ նա մեզ բացի մայրենի լեզվից մեր մշակույթի մասին է պատմում, Երևանի արձանների և հուշարձանների մասին տեղեկություններ  տալով` մանրամասն ծանոթացրեց մեր քաղաքին։ Ճամփորդել ենք Չարենցի կամար և  Գառնու հեթանոսական տաճար տիկին Կարինեի  հետ, այնտեղ   ընդհանուր պարապմունք ենք անցկացրել և հրաշալի օր անցկացրել։ Իմ  ընկերուհիների  հետ  մասնակցել ենք քոլեջի բարելավման աշխատանքներին։ Բոլոր ուսուցիչների հետ իրականացրել ենք մի շարք նախագծեր, շատ հետաքրքիր էր: Կարդում ենք նախագիծը, որը մեզ ավելի մոտիկից ծանոթացրեց մեր մեծ գրողների կյանքին ու ստեղծագործություններին`  ավելի խորացնելով մեր գիտելիքները։ Միասին կազմակերպեցինք խաղ մրցույթ։ Ընկեր Արտակի շնորհիվ տակառագործության և գինեգործության ժամերին ծանոթացել ենք   գինու մշակման նուրբ արվեստին։ Ընկեր Սամվելի հետ հասարակագիտության դասաժամին քննարկել ենք մի շարք թեմաներ,  իսկ պատմության ժամին խորացրել մեր գիտելիքները հին Հայաստանի մասին։ Շնորհակալություն մյուս բոլոր ուսուցիչներին` միսս Մելքոնյանինընկեր Մանիկին, ընկեր Մարինեին, որ այս մեկ տարվա ընթացքում իրենց իմացածը փոխանցել են մեզ և համբերատար մնացել մեր կողքին։ Ինձ համար շատ պարտավորեցնող էին յուրաքանչյուր ուրբաթ եկեղեցում ժամերգությունները, և ես իմ ընկերների հետ մշտապես մասնակցել եմ:

Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

Տես նաև՝ Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Ռուս-պարսկական պատերազմ
1804-13
Ռուս-պարսկական պատերազմներ
Livebridge.jpg
Թվական 18041813
Վայր Անդրկովկաս ու Հյուսիսային Կովկաս
Պատճառ Արևելյան Վրաստանի միացում (1801)
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Իրան Ռուսաստան
Հրամանատարներ
Ֆաթհ-Ալի շահ
Աբբաս-Միրզա
Գանձակի Ջավադ խան
Պավել Ցիցիանով
Իվան Գուդովիչ
Ալեքսանդր Թորմասով
Պյոտր Կոլտարևսկի
Կողմերի ուժեր
50,000 10,000

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում՝ գլխավորապես ժամանակակից ԱդրբեջանիԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ու մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին (հունվարի 181801 թ.)։ Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825 թթ.) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։

1804 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ Գյանջայի հարձակումը, որի արդյունքում Գյանջայի խանությունը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834 թթ.), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

1813 թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստանգյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826թվականին, երբ պարսիկները երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ
։

Կենսագրություն

 

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում:

1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում:

1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:

1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ:

1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում:

1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:

1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում։

Մեծերը Սևակի մասին

Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը…

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
…Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. — հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում…
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
_Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…
ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ
Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

 

ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ
Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
… Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:

 

ԻՎԱՆ ԴՐԱՉ
…Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում… Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության…

 

ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ
…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…

 

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
 
Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։
ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ
…Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին…