Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտեր, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի ՄուրադըԲաբերդում՝ ՍեպուհըՔղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918 թվականի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։ Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները (Հովհաննես ՔաջազնունիԱլեքսանդր ԽատիսյանԽաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918 թվականի մարտի 3- ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թվականի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918 թվականի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան։

Գարեգին Նժդեհ

Իրավիճակի սրումն ու ռազմական բախումները

Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնել է Արամ Մանուկյանը, որը 1917 թվականի վերջից գլխավորում էր Երևանի ազգային խորհուրդը։ Արամն ստացել է դիկտատորի լայն լիազորություններ՝ իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմ, և վարչական իշխանությունը։ Կարգ ու կանոն է հաստատել Երևանի նահանգում, սանձել ավազակային խմբերի գործողությունները, կազմակերպել զինվորական ուժեր և ուղարկել ռազմաճակատ։ Թուրքիայի ճնշմամբ Անդրկովկասի Սեյմը 1918 թվականի ապրիլի 9 (22)-ին վրաց մենշևիկների և ադրբեջանցի մուսավաթականների ջանքերով ընդունել է որոշում՝ երկրամասը Ռուսաստանից անջատելու մասին։ Սեյմի հայ պատվիրակութունը, որ դեմ էր այդ որոշմանը, մնացել է փոքրամասնության մեջ։ Անդրկովկասի Սեյմը հռչակել է Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։ Հաստատվել է նոր կառավարություն՝ Ա. Չխենկելու գլխավոր Թովմաս Նազարբեկյան (Նազարբեկով, 18551931 թթ.), ռազմ, գործիչ, զեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (Սիլիկով, 18621937 թթ.), ռազմական գործիչ, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյաև (Փիրումով, 1861-1921 թթ.), Սարդարապատի ջոկատի հրամանատար, գնդապետ 205 Պողոս Բեկ-Փիրումյան (Փիրումով, 18621921 թթ.), Սարդարապատի ճակատամարտի 5-րդ մահապարտների գնդի հրամանատարը Նիկոլայ Ղորդանյան (Կորզանով, 1878-1921 թթ.), գնդապետ Ձեմլյակ (Հարություն Նանամյան, ծ. թ. անհտ 1918 թ.), խմբապետությամբ, որը հրամայել է ողջ ճակատի երկայնքով դադարեցնել ռազմ, գործողությունները։ Որոշվել է Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել Բաթումում։ 1918 թվականի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճել է թուրք-հայկականի։ Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձրել թուրքերի նվաճող, ձեռնարկումները։ Բանակային 3 կորպուսից կազմված 50-հազարանոց թուրքական «Կարս» զորամիավորումն առաջադրանք է ստացել նվաճելու ողջ Արևելյան Հայաստանը, հասնելու ԲաքուԴաղստան և Հյուսիսային Իրան։ Մայիսի 15-ին, անցնելով Ախուրյան գետը, նրանք ներխուժել են Ալեքսանդրապոլ։ Թուրքական 3-րդ և 4-րդ բանակային զորախմբերը հրաման են ստացել Արարատյան դաշտով մտնել Երևան։ Երևանյան ուղղությունը պաշտպանող մոտ 10-հազարանոց զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ Մովսես Սիլիկյանը, որի սպայակույտը տեղակայված էր Վաղարշապատում՝ Գևորգյան ճեմարանի շենքում։

Garegin Nzhdeh Armenian volunteer detachment 1915.jpg

Սարդարապատի ճակատամարտ

Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան խմբի զորահրամանատար Մովսես Սիլիկյանին`Թովմաս Նազարբեկյանի կողմից: Ինքնապաշտպանական միջոցառումներ կիրառվել են նաև Կողբի և Իգդիրի ուղղություններով: Նախիջևան-Շարուր ուղղությունը վստահվել էր 3-րդ բրիգադին` գնդապետ Տիգրան Բաղդասրյանի գլխավորությամբ: Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորքին դիմակայելու համար, Սարդարապատի ուղղությունը վստահվում է Դանիել Բեկ-Փիրումյանին: Արամ Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի պաշտպանությունը:

Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը և Գեռլչուն (այժմ՝ գյուղ Մրգաշատ):

Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային հետևակային և հեծյալ գնդերը անցնում են հարձակման` Ղամշլու, և կոտրելով թուրքական զորքի դիմադրությունը, վերագրավում են Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ հարկադրելով թուրքերին հետ նահանջել 15–20 կմ շառավղով:

Հայկական զորաշումբը համալրվելուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշինյանի հրամանատարությամբ և մշակել թուրքական զորախմբի շրջափակումը:

Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սուրբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սուրբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։

Armenian troops being drilled at Baku. 1918.jpg

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Մայիսի 23-ից Սիլիկյանն իր մարտակազմի մի ջոկատ է ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ՝ Դրոյի գլխավորությամբ։ Սարդարապատում մնացել են Պողոս Բեկ-Փիրումյանի՝ կամավորներից կազմված 5-րդ մահապարտների գունդը, 2 հեծյալ գունդ, Թռուցիկ Հովսեփի և Պանդուխտի (Միքայել Սեյրան) հեծյալները (1000 ձիավոր), աշխարհազորայինների նորակազմ վաշտերը (ավելի քան 1000 կռվող) և այլ զորամասեր։

Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-22) թշնամին տվել է 3500 սպանված և նահանջել մոտ 60 կմ։ Փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի Հայոց վեհափառ հայրապետն օրհնում է ռազմաճակատ մեկնող զինվորներին։ (Ղասաբբաշյան) ղեկավարությամբ ստեղծված գունդը (800 մարդ) հարվածել է հակառակորդի թիկունքին։ Թուրքերը խուճապահար անցել են Ախուրյանի արևմտյան ափը։ Մայիսի 29-ին թուրքերը հարձակվել են Արագած կայարանի վրա. տեղի են ունեցել թեժ կռիվներ։ Այդ օրը գեներալ Մովսես Սիլիկյանը հրամայել է հարձակումը շարունակել մինչև Ալեքսանդրապոլ, սակայն հաջորդ օրը գեներալ Նազարբեկյանի հրամանով այն կանգնեցվել է, իսկ հունիսի 2-ից դադարեցվել են ռազմական գործողությունները ճակատային ողջ գծի երկայնքով։

Սարդարապատի հերոսամարտը, որտեղ թշնամին առաջին խոշոր պարտույունն է կրել, ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի և Հայաստանի համար։ ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները։ Մյուս վճռական մարտը տեղի է ունեցել Բաշ Ապարանի ճակատում։ Մայիսի 20-ին, գրավելով Համամլուն (այժմ՝ Սպիտակ), թուրքական 39-րդ դիվիզիան (9-10 հազար զինվոր) շարժվել է դեպի Բաշ Ապարան՝ Աշտարակ-ԵղվարդԿոտայք գիծ դուրս գալու և Քանաքեռի գրավումով Երևանը շրջափակելու նպատակով։

Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը (շուրջ 5 հազար մարդ) մտել է Ալի Քուչակ՝ Էսադ փաշայի հրամանատարությամբ դեպի Բաշ Ապարան գնացող թուրքերին դիմակայելու նպատակով գավառապետ Սեթոյի (Սեդրակ Ջալալյան18841959) հավաքագրած աշխարհազորին (շուրջ 9 000 մարդ և 3 000 դրսեկ ու տեղացի քրդեր) օգնելու համար։ Մայիսի 26-ին թուրք, զորամասերն անցել են ընդհանուր հարձակման։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչև մայիսի 29-ը։ Այդ օրը Բաշ Ապարանի ճակատում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին։ Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, նահանջել է։ Դրոյի զորքի կազմում թուրքերի դեմ կռվել է եզդիների 1500-հոգանոց հեծյալ ջոկատը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ ճակատամարտում զոհվել է հայտնի հարյուրապետ Զեմլյակը (Հարություն Նանամյան

Armenian army 1918թ.jpg

Ղարաքիլիսայի ճակատամարտ

Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլիսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրք, զորամասը մայիսի 20-ին գրավել է ՋաջուռըԱղբուլաղը (Լուսաղբյուր), Ղալթաղչին (Հարթագյուղ), մայիսի 21- ին՝ Վորոնցովկան (Տաշիր)։ Մայիսի 22-ին Հայկական կորպուսի հրամանատարը (գեներալ Թովմաս Նազարբեկյան) և սպայակույտը տեղափոխվել են Դիլիջան։ Ջալալօղլիի (Ստեփանավան) մոտ մայիսի 21-22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում և հետագա գործողություններին չի մասնակցել։ Գեներալ Նազարբեկյանի հրամանով կորպուսի 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ Բեյ-Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ։ Հայկական զորքն ունեցել է 6 հազար զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական, զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հազար զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Ճակատամարտին մասնակցել է նաև Գարեգին Նժդեհը՝ իր հեծյալ գնդով (100 հեծյալ)։ Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին։ Մարտերում աչքի են ընկել գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի (Կորզանով) զորամասը, հերոսաբար զոհված շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները և ուրիշներ։ Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման և մայիսի 30-ին ներխուժել Ղարաքիլիսա։ Հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5 հազար մարդ), ավերել բնակավայրերը։ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ կասեցվել է նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։ Սարդարապատում աչքի են ընկել նաև հեծելազորային դասակի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, գնդապետ Դոլուխանյանը, գրող Ակսել Բակունցը, լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, ռուս զինվորականներ Վասիլի Պերեկրեստովը, Սիլինը, հույն սակելարին, բազմաթիվ հոգևորականներ՝ Գարեգին եպիսկոպոս. Հովսեփյանի գլխավորությամբ, և ուրիշներ։ Մայիսյան հերոսամարտերը ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Այդ մարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ.-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրվել է ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի զանգակատունը (1968, 6արտարապետ ՝Ռաֆայել Իսրայելյան) Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը Ապարանում:

To be (լինել) բայը

Ապառնի ժամանակ

Հաստատական                                հարցական                   ժխտական

I shall be –   ես կլինեմ                     Shall I be ?                    I shall not be

You will be – դու կլինես                 Will you be?                 You will not be

He/she/it will be – նա կլինի          Will he/she/it be?         He/she/it will not be

We shall be – մենք կլինենք           Shall we be?                 We shall not be

You will be – դուք կլինեք                Will you be?                   You will not be

They will be– նրանք կլինեն           Will they be?                   They will not be

Shall + not = Shan’t

Will + not = Won’t

Թարգմանել նախադասությունները

  1. Ես հուսով եմ, նրանք պատրաստ կլինեն ժամը 8-ին:
  2. Ես համոզված եմ, որ դա հեշտ կլինի:
  3. Նրանք կլինեն Երևանում վաղը ժամը 4-ին:
  4. Մենք շատ ուրախ կլինենք կրկին ձեզ հանդիպելու:
  5. Ես կլինեմ տանը երեկոյան ժամը 9-ին:
  6. Ես կարծում եմ , որ նրանք հոգնած կլինեն այդ ժամին։
  7. Ավելի լավ կլինի, եթե ասես ճշմարտությունը։
  8. Եթե դուք չգաք, ես շատ հիասթափված կլինեմ։
  9. Նա շատ բավարարված կլինի քո պատասխանից։
  10. Դուք  ներկա կլինե՞ք այդ միջոցառմանը։
  11. Մի՛ անհանգստացիր, նա քաղցած չի լինի։

To be(լինել) բայի անցյալ ձևերը

Հաստատական                          հարցական                     ժխտական

I was                                          Was I ?                            I was not

You were                                    Were you?                        You were not

He/she/it was                            Was he/ she/ it ?                   He /she/ it was not

We were                                     Were we  ?                            We were not

You were                                   Were you   ?                            You were not

They were                                Were they ?                               They were not

1 .Տեղադրել was/were , դարձնել հարցական և ժխտական

  1. My mother  …   a teacher.
  2. My brother and I  …  good tennis players.
  3. Ann  … at home. Her children  … at school.
  4. My keys  … in the bag.
  5. I … interested in football.
  6. I  … afraid of dogs.
  7. Your hands … cold.
  8. They  … in the garden.
  9.  Mary  … in her car. She …on her way home.
  10. We …. at a lesson.
  11. It … an English newspaper.
  12.  The walls in our classroom  … yellow.
  13. The  door and the window  … white.
  14. This man …. an engineer.
  15. Her mother  … Italian, and her father … Australian.

12.09.2019

Սովորել հետևյալ բառերը և յուրաքանչյուրով կազմել 1 նախադասություն

To be ill – հիվանդ լինել

To be present-ներկա լինել

To be absent- բացակա լինել-

To be on duty-հերթապահ լինել

To be sad-տխուր լինել

To be glad- ուրախ լինել

To be happy- երջանիկ լինել

To be hungry- սոված լինել

To be full up-կուշտ լինել(ստամոքս)

To be fed up- կուշտ լինել(կոկորդ)

To be full of – լիքը լինել ինչ-որ բանով

To be hot- 1․ կծու 2․ շոգ լինել

To be warm- 1․ տաք 2․ ջերմ լինել

To be cold- 1․սառը 2․ ցուրտ լինել

To be cool – զով լինել

To be sour- թթու լինել

To be sweet- քաղցր լինել

To be bitter- դառը լինել

To be tasty- համեղ լինել

Our college – կարդալ, թարգմանել, պատմել

1.Գրել ձեր անվան նշանակությունը ․

“The meaning of my name”

2.Տեղադրել am,is, are

  1. My mother  …   a teacher.
  2. My brother and I  …  good tennis players.
  3. Ann  … at home. Her children  … at school.
  4. My keys  … in the bag.
  5. I … interested in football.
  6. I  … afraid of dogs.
  7. Your hands … cold.
  8. They  … in the garden.
  9.  Mary  … in her car. She …on her way home.
  10. We …. at a lesson.
  11. It … an English newspaper.
  12.  The walls in our classroom  … yellow.
  13. The  door and the window  … white.
  14. This man …. an engineer.
  15. Her mother  … Italian, and her father … Australian.

3. Նախադասությունները դարձնել հարցական և ժխտական․

1․Her name is Jane.

2.It is a black cup.

3. This is Yerevan’s map.

4. That film is good.

5. They are students of  “Photography” department.

6. Those men are doctors.

7. Tom and Ben are best friends.

8.This is my exercise book.

9. Moscow is a big city.

10. I am a quiet person.

Մարսողական համակարգ

Մարդու մարսողական ուղու սխեմա։
1.Բերանի խոռոչ
4.Լեզու
6.Թքագեղձեր
7.Ենթալեզվային թքագեղձեր
8.Ենթածնոտային թքագեղձեր
9.Հարականջային թքագեղձեր
10.Ըմպան
11.Կերակրափող
12.Լյարդ
13.Լեղապարկ
14.Ընդհանուր լեղածորան
15.Ստամոքս
16.Ենթաստամոքսային գեղձ
17.Ենթաստամոքսային գեղձի ծորան
19.Տասներկումատնյա աղի
21.Բարակ աղիք
22.Ապենդիքս
23.Հաստ աղիք
24.Միջաձիգ աղիք
25.Վերել աղիք
26.Կույր աղիք
27.Վայրէջ աղիք
29.Ուղիղ աղիք
30.Անալ անցք

Մարսողական համակարգ(լատ.՝ Systema digestorium)` օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորելորպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպվածկենդանիների ու մարդու մարսողական խողովակները (Canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչըմպանկերակրափողստամոքսբարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխիվզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիներիհետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոաններիմիջոցով հաղորդակցվում էքթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղիաղիճ աղի ևզստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելունվերելովմիջաձիգ,վայրէջ և սիգմայաձևաղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթենթալորձային հենքմկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

Մարդու ատամները

Ատամի կառուցվածքը

Մարդու բերանի խոռոչը

Կանացի շրթունքներ

Լեզվակ

Մարդու լեզուն

Gray1019.png

Լեզվի կառուցվածքը

Կարծր և փափուկ քիմքը

Քիմք

Մարդու ստամոքսը

Պեպսին ֆերմենտի կառուցվածքը

Պավլովի շունը

Մարդու լյարդը

Մարդու հիմնական ներքինօրգանները, տեսքը առջևից, լյարդ — 4

Մարդու բարակ աղիքն ու ենթաստամոքսային գեղձը (ստամոքսը հեռացված է)

Մարսողության նշանակությունը

Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներ,ճարպեր, ածխաջրեր և հանքային աղեր), որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։

Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։

Մարսողության օրգանների կառուցվածքը

Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողըստամոքսը, բարակ և հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։

Մարսողական խողովակի պատերը եռաշերտ են։ Արտաքինից պատված է ամուր շարակցական հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն պատված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք մարսողական հյութ են արտադրում։ Մարսողական հյութը պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։

Բերանի խոռոչԽմբագրել

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկաններիմասնակցությամբ։

ԱՏԱՄՆԵՐԽՄԲԱԳՐԵԼ

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում՝ ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են, իսկ 6 ամսականից մինչև երկու տարեկան ձևավորվում են թվով 20 ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ, վերջիններս փոխվում են մշտական ատամների 10-12 տարեկան հասակում, իսկ վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են 20-22 տարեկանում։ Ատամներն ըստ ձևի և ֆունկցիայի բաժանվում են 4 խմբի։

Առջևից և ստորին ծնոտներում գտնվում են 4-ական կտրիչների, դրանց կողքին յուրաքանչյուր կողմում կան երկու ժանիքներ։ Կտրիչները և ժանիքները ունեն մեկ արմատ։ Դրանք սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում։ Ժանիքների կողքին յուրաքանչյուր կողմում կան 4 փոքր և 6 մեծ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։

Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղավորված է ատամնաբնում, լնդի մեջ խորասուզված վզիկ և բերանի խոռոչում երևացող պսակ։ Ատամի հիմնական նյութը դենտինն է (ատամոսկրը), որը պսակի շրջանում ծածկված է էմալով (արծին), իսկ արմատի շրջանում՝ ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է փուխր շարակցական հյուսվածքով՝ կակղանով, որտեղ գտնվում են արյունատար անոթները և նյարդերը։

Ատամների հիգիենաԽմբագրել

Ատամների հիվանդության դեպքում մարսողությունըխանգարվում է, քանի որ ստամոքսէ ընկնում անբավարար ծամված և քիմիական վերամշակման չնախապատրաստված սնունդ։ Որքան սնունդը խնամքով է մանրացվում բերանում, այնքան ավելի լավ է նախապատրաստվում ֆերմենտներովմշակմանը։ Անհրաժեշտ է ատամները պահպանել վնասելուց։ Երբեք չի կարելի ատամով կոտրել ընկույզ, պտուղների կորիզներ, տաք կերակրից անմիջապես հետո սառը ջուր խմել կամ ուտել պաղպաղակ։ Ատամներին մեծ վնաս է հասցնում նաև նիկոտինը։ Այդ բոլորը էմալի վրա առաջացնում են վնասվածքներ, և ատամնանյութի մեջ թափանցում են մանրէներ։ Ատամը հիվանդանում է և աստիճանաբար քայքայվում։ Էմալի վրա վնասվածքներ հայտնաբերելիս պետք է անհապաղ դիմել ատամնաբույժի։ Ուտելուց հետո անհրաժեշտ է ատամները ողողել ջրով, որովհետև ատամների արանքում մնում են սննդի մնացորդներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար։

Բերանի խոռոչում սնունդը թրջվում է թքով, շաղախվում և վերածվում սննդագնդիկի, որը լեզվի օգնությամբ հրվում է ըմպան, ապա կերակրափող։

ԿերակրափողԽմբագրել

Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

ՍտամոքսԽմբագրել

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ, մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

Բարակ աղիքԽմբագրել

Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինը տասներկումատնյա աղիքն է, որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձիարտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակիմկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։

Հաստ աղիքԽմբագրել

Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է, որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն, հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը, որը, ընկնելով հաստ աղիք, ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է, որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են, առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ, անգինան, ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ, մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։

Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է, որն ավարտվում է հետանցքով։

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը

Օրգանական նյութերի քայքայման գործընթացում կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ։ Դրանք պարունակում են սպիտակուցայինծագում ունեցող ֆերմենտներ,որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները։ Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա։ Օրինակ՝ սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը՝ լիպազի, իսկ ածխաջրերը՝ ամիլազի կողմից (12-մատնյա աղիում)։ Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ՝ պեպսինը՝ թթվային, ամիլազը՝ հիմնային։ Ֆերմնետները ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ՝ 36-37°С։

Մարսողությունը բերանի խոռոչում

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։

ԹուքԽմբագրել

Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային,լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ըջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ աղեր,օրգանական նյութերից՝սպիտակուցներ,միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որը օսլայի մի մասը քայքայում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։

ԹՔԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԽՄԲԱԳՐԵԼ

Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները, գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն, որը գտնվում է երկարավուն ուղեղում և ողնուղեղիկրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին, և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության ոչ պայմանառեֆլեքսային ուղին է։ Սննդի տեսքը, հոտը, խոսակցությունը նրա մասին, ինչպես նաև ուրիշ գրգռիչներ, որոնք նախապես, ժամանակի առումով, համընկել են կերակրման գործընթացին, առաջացնում են պայմանառեֆլեքսային թքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։

Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի, վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները, բացասական հույզերը, մտավոր լարումը, ադրենալինը։

Կլլում

Կլլումը բարդ ռեֆլեքսայինգործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին, լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին, գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն, որը տեղադրված է երկարավուն ուղեղում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի մկաններին, որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը, ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ, որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը, իսկ մակկոկորդը՝ կոկորդի մուտքը։

Կուլ տալիս շնչառությունըկասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են, որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպիստամոքս։

Մարսողությունը ստամոքսում

Մարդու մարսողական համակարգը

Սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս, որտեղ շարունակվում է սննդի մեխանիկական,քիմիականմշակումը, և առաջացած սննդախյուսն աստիճանաբար անցնում է 12-մատնյա աղիք։ Ստամոքսը պահեստատեղ է սննդի կուտակման և մարսման համար։ Այն մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է, որի վերին բացվածքը կոչվում է ստամոքսամուտք, իսկ ստորինը՝ ստամոքսաելք և տեղակայված է որովայնի ձախ կողմում՝ ստոծանու տակ։

Չափահաս մարդու ստամոքսի տարողությունը 2-3 լ է, ընդ որում՝ տղամարդկանցն ավելի մեծ է։ Ստամոքսի լորձաթաղանթը պատված է բազմաթիվ գեղձերով,որոնք օրվա ընթացքում արտադրում են մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսում սննդանյութը մնում է 4-6 ժամ, որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի, և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը։

ՍտամոքսահյութԽմբագրել

Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ, իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է,որը բարդսպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթունոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները, ուչեցնում սպիտակուցները, հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։

Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից, որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակվում է շաղախվել ստամոքսահյութով։ Բացի այդ, մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի։ Ստամոքսում ածխաջրերը ճեղքող ֆերմենտ չկա։ Սակայն սննդագնդիկի խորքում թքի ազդեցությամբ շարունակվում է ածխաջրերի ճեղքումն այնքան ժամանակ, մինչև այն ամբողջապես ներծծվի ստամոքսահյութով։ Ստամոքսահյութը պարունակում է նաև կաթի ճարպը ճեղքող ֆերմենտ։ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։

Ստամոքսի պաշտպանական ռեֆլեքսներԽմբագրել

Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս, և ստամոքսի պարունակությունը թափ

Ուշադրություն. Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Կախված մարդու գիտակցական ընտրությունից և կարգավորման առանձնահատկություններից՝ առանձնացնում ենք կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։

Ոչ կամածին ուշադրություն:

Ուշադրության այն տեսակը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման, կոչվում է կամքից անկախ, ոչ կամածին ուշադրություն: Ոչ կամածին ուշադրություն առաջացնող երկու գործոնների խումբ ենք առանձնացնում՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրությունը առանց որևէ ջանքի է տեղի ունենում:

Կամածին ուշադրություն:

Ուշադրության այն տեսակը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ, կոչվում է կամածին ուշադրություն: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներում: Այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Երբ ինքներս որոշում ենք կենտրոնանալ այս կամ այն օբյեկտի , երևույթի վրա, ապա աշխատում է կամածին ուշադրությունը:

Հետկամածին ուշադրություն:

Հետկամածին է կոչվում ուշադրության այն տեսակը, որը ծագում է գործունեության մեջ մարդու մտնելու և աշխատելու ընթացքում, հետաքրքրության շնորհիվ: Այսինքն, երբ կամային ջանքերի շնորհիվ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել, բայց այն մեզ չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Ուշադրության հիմնական որակներն են՝ կենտրոնացումը, ծավալը, տեղափոխելիությունը, բաշխումը, կայունությունը:
Ուշադրության կայունացումը
այն որակն է, որն արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա:

Ուշադրության ծավալնարտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության կենտրոնում:

Ուշադրության տեղափոխելիությունն այն է, որ մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա:

Ուշադրության բաշխում ասելով հասկանում ենք միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործունեություն կատարելու հնարավորությունը:

Ուշադրության կայունությունն արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը, երկար մնալը:

Ուշադրության զարգացումը-նախադպրոցական տարիք:

Մարդու կյանքի առաջին ամիսներին բնորոշ է որ կամածին ուշադրությունը: Երեխան տեղափոխում և կտրուկ շարժում է կատարում խավարից պայծառ լույսին, անցնելիս,հանկարծակի բարձր ձայնից: Ահա կյանքի երկրորդ-երրորդ ամիսներից սկսած երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին տեսքով, կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում, զարգանում է դաստիարակության ընթացքում: Երեխային երբ սովորեցնոմ ենք մաքրություն, կարգ ու կանոն, կարգապահություն մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Այս փուլում կամածին ուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված:

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն ,նաև հայտնի որպես Թուրքական կայսրությունՕսմանյան Թուրքիա, եղել է կայսրություն հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը 1453 թվականին Կոստանդնուպոլսի նվաճմամբ Մեհմեդ II-ի կողմից:16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովիավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունը անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես արաբական տարածքներում ապստամբություններ սկսվեցին: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքները անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմը ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը:

ԱՆՎԱՆՈՒՄ

Օսմանյան կայսրության անվանումը գալիս է Օսման I-ի անունից, ով համարվում է կայսրության հիմնադիրը և Օսմանների առաջնորդը: Օսմանի անունը արաբական Ուտմանանվան թուրքացումն է : Օսմանյան թուրքերենով կայսրությունը կոչվում էր Դեվլեթի Ալիյեի Օսմանիե  (գրականորեն «Օսմանյան գերտերություն») կամ Օսմանի Դեվլեթի: Ժամանակակից թուրքերենով այն կոչվում է Osmanlı İmparatorluğu (Օսմանյան կայսրություն) կամ Osmanlı Devleti (Օսմանյան պետություն).

Արևմտյան Եվրոպայում և Հայաստանում երկու անվանումները «Օսմանյան կայսրություն» և «Թուրքիա» անվանումները հաճախ նույնականացվում են: Հայկական գրականության մեջ հաճախ նաև օգտագործվում է «Օսմանյան Թուրքիա» տարբերակը: Շատ պատմաբաններ հաճախ խուսափում են օգտագործել «Թուրքիա», «թուրքեր» և «թուրքական» բառերը, երբ խոսքը գնում է Օսմանյան կայսրության մասին[15]:

Թուրքերեն «օսմանցի» (Osmanlı) բառը 14-րդ դարից նշանակում էր Օսմանի ցեղից սերած, սակայն հետագայում գործածվում էր իբրև կայսրության ռազմական և վարչական վերնախավի անվանում։ Ի հակադրություն դրա` «թուրք» տերմինը գործածվում էր Անատոլիայի թյուրքալեզու մուսուլման գյուղական և ցեղային բնակչությանը բնորոշելիս, սակայն քաղաքային կրթված բնակչության մասին խոսելիս նման բնորոշումը համարվում էր նվաստացուցիչ։ «Կոպիտ թուրք» , «թուրքի գլուխ» և նմանօրինակ արտահայտութունները օսմանյան վերնախավի կողմից օգտագործվում էին միմյանց և ուրիշներին ստորացնելու իմաստով [16][17][18]։ Օսմանյան վաղ շրջանում քաղաքաբնակ թուրքալեզուները, որոնք զինվորական և վարչական վերնախավի անդամ չէին, անվանվում էին «ռումի» , այսինքն` հռոմեացի (ինչպես իրենց անվանում էին Բյուզանդական կայսրության հունալեզու բնակիչները)։

ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ (1299-1453

1396 թվականի Նիկրոպոլսի ճակատամարտը

ՕՍՄԱՆ ԲԵՅ ԵՒ ՕՐՀԱՆ ԲԵ

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա։ Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281-1324 թվականներին), 1299 թվականից անկախ է գործել Ռումի սուլթանությունից։ Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ։ Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թվականին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը։ Նրա որդին՝ Օրհան բեյը (1324-1359 թվականներին), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թվական) Անկարա քաղաքը։

ՄՈՒՐԱԴ I ԵՒ ԲԱՅԱԶԵՏ 

     Հիմնական հոդված՝ Մուրադ I     Հիմնական հոդված՝ Բայազիդ I

Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը (1359-1389 թվականներին), ապա՝ Բայազետ I-ը (1389-1403 թվականներին)։ Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում՝ մինչև Սվազ (Սեբաստիա), Կեսարիա և Եփրատի վերին հոսանք։

XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին։ 1362 թվականին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը (թուրքերեն՝ Էդիրնե) և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբերեն է՝ նշանակում է իշխան, տիրակալ) տիտղոսը։ 1393թվականին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տիռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը։ 1389 թվականին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա։ Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան։ Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել։ Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին։ Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին։ Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է խաչակրաց արշավանք։ Սակայն 1396 թվականին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները (եվրոպական երկրների ասպետներ) դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից։ Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Յըլդըրըմ» («Կայծակնային») մականունը։ Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել։

Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան։ Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ (այժմ՝ Դողուբայազետ)։ Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395-1396 թվականին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397-1398 թվականին մտել Կամախ, Երզնկա։ 1402 թվականի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել։

Սիրտ

Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը:Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ: 

754616607682127.jpeg

 Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: 

654931.jpg

 Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: 

slide_6.jpg

 Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: 

shutterstock_375878683.jpg

 Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ: Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան

cor11.jpg

 Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ: Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են. 1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում: 2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում: 3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում: Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը: Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³: 

heart_beating_small.gif

 Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված: Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս: Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Heart_anatomy_in_armenian.jpg

Աղբյուրները1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 20003. Ն.Ի Սոնին,մ.Ռ.Ռապին  «Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Անտարես 2008

Արյուն

Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ

Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն

Մարդու սրտումարյան շրջանառությունը

Մարդու արյունը մեծացված 600 անգամ

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված էպլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն)։

Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինըհարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ: Շատ կենդանիներ, ինչպիսիք են խեցգետինները, կակղամորթները, օգտագործում են հեմոցիանինը, հեմոգլոբինի փոխարեն, թթվածին ստանալու նպատակով: Միջատները և որոշ կակղամորթներ արյան փոխարեն ունեն հեղուկ, որը կոչվում է հեմոլիմֆ: Տարբերությունն այն է, որ հեմոլիմֆը արյան նման կապված չէ փակ արյան շրջանառության հետ: Շատ միջատների մոտ, այս «արյունը» չի պարունակում թթվածին տեղափոխող մոլեկուլներ, ինչպիսին հեմոգլոբինն է, որովհետև վերջիններիս մարմինը փոքր է, բավարար է միայն շնչափողի կողմից թթվածին ստանալու համար: Ծնոտավոր ողնաշարավորները ունեն ձեռքբերովի իմունիտետ, որն հիմնականում գտնվում է արյան սպիտակ բջիջներում: Արյան սպիտակ բջիջները օգնում են դիմադրել ինֆեկցիաներն և մակաբույծներինԹրոմբոցիտներնառաջնային են արյան կոագուլացման` մակարդման գործում: Հոդվածոտանիները, օգտագործելով հեմոլիմֆները, ստանում են հեմոցիտ` ոպես իմունային համակարգի մաս: Արյունը ամբողջ մարմնով տարածված է արյունատար անոթների միջոցով` սրտի պոմբային աշխատանքի շնորհիվ: Թոքերով շնչող կենդանիների մոտ, զարկերակային արյունը տեղափոխում էթթվածին` ներշնչվող օդից եկած, որոնք մարմնի հյուսվածքներին են անցնում, իսկ երակային արյունը տեղափոխում է ածխաթթու գազ` նյութափոխանակության`մետաբոլիզմի ընթացքում բջիջնորի «թափոնները»` հյուսվածքներից թոքեր, որպեսզի արտաշնչվի: Արյան հետ կապված բազմաթիվ տերմիններ հիմնականում սկսվում են սրանցով` հեմո- և հեմատո- (հաճախ` հաեմո-, հաեմատո-)` հունական բառ αἷμα(haima)-ից: Անատոմիայի և հյուսվածքաբանությանտերմիններում արյունը համարվում է շարակցական հյուսվածքի մասնագիտացած մաս, հաշվի առնելով ոսկրային ծագումը և պոտենցիալ մոլեկուլային ջիղերը ֆիբրինոգենի մեջ:

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ‎ֆունկցիաների մեջ։

Ուսումնական գրականություն

Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա sociologia-kravchenko

Կյուրեղյան Է. Ա. – Կիրառական սոցիոլոգիա- Kyurehyan

Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ- socialakan kan

Шестак О.И. — Социология- shestak_o_i_andreeva_o_n_sociologiya

Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013- sociologia-dzernark

Տնային հանձնարարություն

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ

Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար կայան են հիմնում և ուսումնասիրություններ կատարում:

2. Դաշտային հանույթի մեթոդ

Այստեղ կազմվում է արշավախումբ , մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ դիտարկումներ կատարելու:

3. Փորձագիտական մեթոդ

Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում , դրա համար ստեղծում էին արհեստական երևույթ և ուսումնասիրում:

4. Լաբորատոր մեթոդ

Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման:

5. Համեմետական մեթոդ

Այս մեթոդը կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում : Կարելի է համեմատություններ կատարելտարբեր օբյեկտների միջև գտնել տարբերություններն ու դրանց պատճաները:

6. Քարտեզագրման մեթոդ

Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նմուշներ կատարում և վերջնական տեսքի բերում:

7.Աէրոտիեզերական լուսանկարների վերածանման մեթոդ

Կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում մինևդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ օրինաչափություններ պարզում:

8. Նկարագրական մեթոդ

Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական, մասնագիրական և ընդհանուր ՝ հասարակությանը մատչելի ձևով ներկայացնելու համար:

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ

Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի :

10. Գծանկարչական մեթոդ

Լանդշաֆտագիտության մեջ հիմնականում գործածական են գրաֆիկները, որտեղ պատկերվում են տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն:

Տնային աշխատանք լանդշաֆտագիտությունից

1.Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտուտյունը ուսումնասիրում է աշխարհագրական  լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը ՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (ապարներ, կլիմա, ռելիեֆ, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն) :

2.Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով  հյուսվածք համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի տեղ բաց չմնա:

3.Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտագիտությունը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը , ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված են միմյանց հետ: