Նուբարաշենի աղբանոց
Եթե պետք է մեր բյուջեից հանեն 24 մլն եվրո և աղբանոցը տեղափոխեն այլ տեղ միաժամանակ աղտոտվելով է բնությունն փոխարենը ավելի լավ է 24 մլն դրամը ներդնել աղբի վերամշակման համար։
Բնապահպանները պարտադիր են համարում Նուբարաշենի աղբանոցի խնդրի լուծումը
Նուբարաշենի աղբանոցի խնդիրը շատ լուրջ է, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ Արարատյան դաշտավայրի և շրջակա գյուղերի համար:
Այսօր Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը լրագրողներին է ներկայացրել ՀԽ-ի` մայրաքաղաքի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրած խնդիրները: Դրանց թվում էր նաև Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդիրը:
«Եվ ստորգետնյա ջրերն են աղտոտվում, և վերգետնյա, և սողանքն է, և բազմաթիվ խնդիրներ են առաջանում, բայց քաղաքն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Դա կառավարության խնդիրն է», — ասել է Դանիելյանը: Նրա խոսքերով` նոր ուսումնասիրություն են ցանկանում իրականացնել նաև միջազգային կառույցները: Խոսելով հայ և միջազգային մասնագետների առաջարկների մասին, բանախոսը նշել է, որ աղբավայրն անհրաժեշտ է մեկուսացնել:
«Բոլոր դեպքերում, աղբավայր այնպիսի վիճակում է, որ այդ թույները պետք է դուրս բերվեն և ոչնչացվեն: Այստեղ մեթոդի խնդիր է, գումարի խնդիր է, բայց որ պետք է արագացնել այդ գործընթացը, դա ակնհայտ է», — ասել է Կարինե Դանիելյանը:
Քաղաքապետին ներկայացվել են մի շարք հարցեր, նա արձագանքել և խոսել է լուծումների անհրաժեշտության մասին, սակայն, Դանիելյանը զարմանում է, որ քաղաքապետարանում չկա մեկը, որը Կարեն Կարապետյանին կտրամադրեր անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Մենք պատրաստ ենք անվճար, լավագույն մասնագետները գան, հավաքվեն և օգնեն քաղաքապետարանին, որ Երևանն այս էկոլոգիական աղետից դուրս գա, բայց քաղաքապետարանը չի ուզում: Եվ հիմա նոր քաղաքապետին էլ տրամադրել են, որ հանկարծ էդ բանը չլինի` ունենք վարչություն, բավական է», — եզրափակել է բանախոսը:
Ամուլսար
Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է որի տարացքով են անցնում հահայաստանի զգալի տարացքով հոսող գետերը։Արևելյան լանջով հոսում է Որոտան գետը,որը անցնելով սյունիքը թափվում է Արաքս։Արևմտյան լանջով հոսում է Արփա գետը,որը օգտագորցվում է որգման նպատակնորով և հոսում է ընդհուպ մինչհև Արենի։
Ամուլ սարից Ջերմուկ ուղիղ գծով 10 կմ է։Մոտակա 10 տարում պատրաստվում են սարից կորզել ոսկի և արծաթ։Ըստ պատրաստած նախագծի պատրաստվում են պետական բյուջեից հարկի տեղ վճարել 489 մլն․ դոլար։Ոսկու կորզումը վստահվաց էր LYDIANARMENIA ընկերությանը։2005 թվականին հայաստանում գրնցվում է GEOTEAM ընկերությունը,սկայն LYDIANINTERNATIONAL ընկերությունը դառնում է նրա 100% բաժնետերը։Հանքարդյունաբերական ոլորտում ոչմի փորձ չունեցող այս ընկերությունը փորձեր է կատարել շահագործել հանքավեր Թուրքիայում ևՎրաստանում։Չնայաց նրա,որ խորհրդային տարիներին Ամուլսարից ոսկի ստանալու բոլոր փորձերն ապառդյուն են եղելLYDIANINTERNATIONAL ընկերությունը հեշտությամբ ստանում է հայաստանից բոլոր թույլատվությունները։
2009 թվականին LYDIAN ը հայտարարում է,որ Ամուլսարում կա 17 տոննա ոսկու պաշարներ,որը մի քանի ամսից դարնում է 53 իսկ հետո արդեն 70 տոննա։
Նա իր կայքի պաշտոնական էջով հայտարարել է որ հայտնաբերել է հայաստանի ամենախոշոր հանքը մինչ դեռ Սոթքի ոսկու պաշարները գնահատվել են մոտ 155 տոննա։
Ոսկու կորզման աշխատանքը աշխարհում համարվում է ամենավտանգաորը և աjդ գործում ընհան8ապես փորձ չունեցող ընկերութըյունը փորձում է շահագործել հանքը։ Այս հարցով 2018թվականի հուլիսի 20 ին ՀՀ բնապահպանության համապատասխան անձիք խոսացել են շահագորցման հետևանքով օդի քիմիական աղտոտման և մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ռիսկերի մասին։Հանքի շահագորցման հետեվանքով աղտտվում են նաև Արփա և Որոտան գետերի ջրերը։Ինչպես գիտենք Արփա գետի ջրերը թափվում են Սևանա լիճը,դրանից հետևություն ,որ աղտոտվում է նաև Սևանա լիճը։
Այսքանից հետո կարելի է մտածել,որ LYDIAN ընկերութըունը իր շահերի համար աղտոտում է և՝ՀՀ բնությունը,և՝ օդը,և՝ վտանգում մարդկանց կյանքը։
Ես և իմ թմի աղջիկները որոշեցինք որ այս խնդրի միակ լուծումը դա աշխատանքների դադարեցումն է։ Հ Հանրապետուտյունը կարող է արգելել աշխատանքներ իրականացնել Ամուլսարում,քանի որ դա վնաս է հասցնում Հայաստանին։
Պինգուիկուլա ցողաբույս
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
Գործնական աշխատանք՝ Արևի ազիմուտ, կամ ինչպես կողմնորոշվել անծանոթ տեղանքում և երբեք չմոլորվել:
Համակարգչային տեխնիկայի դարում ստեղծված են բոլոր պայմանները տեղանքում կողմնորոշվելու համար՝ կան թվային քարտեզներ, GPRS համակարգ և այլ հնարքներ: Այդ իսկ պատճառով ժամանակակից մարդը տեղյակ չի լինում թե ինչպես կողմնորոշվել առանց անհրաժեշտ տեխնիկայի, հեռախոսի:
Այս դասը որոշեցի նվիրել կարևոր մի թեմայի, որի շուրջ դպրոցում այլևս չի խոսվում և երեխաներին դա չեն սովորեցնում՝ ուսանողների հետ կխոսենք առանց հեռախոսի, առանց կոզմնացույցի՝ միայն արևի կամ աստղերի և սովորական ժամացույցի օգնությամբ անծանոթ տեղանքում կողմնորոշվելու մասին: Կուսումնասիրենք արևի ազիմութ հասկացությունը:
Տեսական մաս՝
Արևի ազիմուտը որոշելու համար անհրաժեշտ է տեղական ժամանակից հանել մեկ ժամ, այնուհետև ստացված թիվը բազմապատկել 15 աստիճանով: Ստացված թվից 180 հանելու դեպքում կստանանք անկյուն, որով սլաքի ուղղությամբ շարժվելու դեպքում կունենանք Հարավի ուղղությունը:
Բանաձևը՝ A=(t-1)*15-180,
որտեղ A ազիմուտ կամ մեզ անհրաժեշտ ուղղություն,
t տեղական ժամանակ
Օրվա նախագիծ՝ անծանոթ տեղանքում կողմնորոշվելու հմտություններ
Նպատակը՝ սովորել ինքնուչույն դուրս գալ անծանոթ տեղից, չմոլորվոլ և կարողանալ տեղանքում արագ կողմնորոշվել:
Ուսումնասիրում ենք արևի և հյուսիսային աստցի ազիմուտ հասկացությունները:
Մասնակիցներ՝ քոլեջի 1 կուրսի սովորողներ, դասավանդողներ
Ընթացքը՝
- կարդում և հասկանում ենք տեսական մասը, թե որն է արևի ազիմուտը, ինչպես հաշվարկել արևի դիրքից ելնելով աշխարհի կողմերը:
- դուրս ենք գալիս քոլեջի ներքին բակ և կողմնորոշվում փաստացի արևի դիրքից ելնելով
- կազմում ենք տեղանքի փոքրիկ քարտեզ՝ քոլեջի և մոտակա շինությունների դիրքերը
Անհրաժեշտ պարագաներ՝ կլոր սանդղակով ժամացույց, ֆոտո կամ տեսախցիկ, օգտակար նյութ սովորելու տրամադրվածություն
Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները
Հողերի քիմիական աղտոտումը
Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Ամանորյա թխվածքաբլիթներ
- Yield:1 ժամ անց
- Prep Time:30 minutes
- Cook Time:15 minutes
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու — 2 հատ
- կարագ — 250 գր
- մեղր — 100 գր
- ալյուր — 600-700 գր
- վանիլին — 10 գր
- կոնյակ — 2-3 ճ/գդ
- դարչին — 2-3 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) — 2 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) — 1/3 թ/գդ
- մեխակ — 1/3 թ/գդ
- աղ — 0,5 թ/գդ
- շաքարավազ — 180 գր
- սոդա — 1 թ/գդ
- կակաո — 3 թ/գդ
- կիտրոն — 2 թ/գդ (կեղև)
- Ինչպես նաև՝
- շոկոլադ կաթնային — 50 գր
- շաքարի փոշի — 50 գր
- ձվի սպիտակուց — 1 հատ
- հյութ կիտրոնի — 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև որ շաքարավազն ամբողջությամբ լուծվի:
- Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, աղը, սոդան, կակաոն, դարչինը, մշկընկույզն ու մեխակը:
- Կարագային խառնուրդի մեջ լցնում ենք մեղրը, ձվերը, կոնյակը, կիտրոնի կեղևն ու կոճապղպեղը և լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչները, լավ հարում և խմոր ենք հունցում: Այս ամենից հետո խմորը փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Հանգստացած խմորը 0,7 մմ հաստությամբ գրտնակում ենք և տարբեր պատկերների տեսքով կտրատում:
- Խմորները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ: 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 10-15 րոպե:
- 50 գր շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
- Ձվի սպիտակուցները լավ հարում ենք՝ ավելացնելով շաքարի փոշին ու մի քիչ կիտրոնի հյութը:
- Թխվածքաբլիթները խոհարարական պարկի միջոցով զարդարում ենք շոկոլադով կամ սպիտակուցային խառնուրդով:
- Ահա և վերջ:
- Մեր երևակայության արդյունքները պատրաստ են:
- Ի դեպ, այս թխվածքաբլիթների հետ կարող ենք պատրաստել նաև թխվածք Տնակ 🙂
Իսկ այս անգամ պատրաստեցինք ամանորյա թխվածքաբլիթներ 🙂
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий
https://www.blogger.com/comment-iframe.g?blogID=1591837430021247079&postID=6472623340382658904&blogspotRpcToken=7385917#%7B%22color%22%3A%22rgb(85%2C%2085%2C%2085)%22%2C%22backgroundColor%22%3A%22rgb(255%2C%20255%2C%20255)%22%2C%22unvisitedLinkColor%22%3A%22rgb(238%2C%2092%2C%2017)%22%2C%22fontFamily%22%3A%22Arial%2C%20Helvetica%2C%20sans-serif%22%7D