Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Երևանի հուշարձաները

 

Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ

Ճարտարապետ՝  Գրիգոր Աղաբաբյան

Քանդակագործ՝  Արա Սարգսյան

DSC_0286Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

Պատմություն

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

Արամ Խաչատրյանի հուշարձան

Արամ Խաչատրյանի հուշարձան, գտնվում է Երևանում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև, տեղադրվել է 1999-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ                                                                           Արամ-Խաչատրյան

Ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

 

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։

Պատմութուն

Հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1999 թվականի հուլիսի 31-ին նրա անունը կրող մեծ համերգասրահի առջև։

 

Վահան Տերիանի հուշաձան 

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

                                                                                                   DSC_0298Հ եղինակներ

Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

DSC_0299

 

 

 

 

 

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի Օղակաձև զբոսայգում, բանաստեղծի անունը կրող փողոցի հարևանությամբ։

Վիլյամ Սարոյանի հուշարձան

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

Հեղինակներ

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի

Ճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան, Լևոն Իգիթյան

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում։

IMG_7184

Պատմություն

Մտահաղացում

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով։

Արձանի ստեղծումը և տեղափոխումը Երևանի

Քանդակի ստեղծումը վերապահվեց Դավիթ Երևանցուն։ Աշխատանքն իրականացվել է Պրահայում։ Արձանի ստեղծումը մեծ դժվարություն չներկայացրեց, բարդ էր այն Չեխիայից Հայաստան տեղափոխելը։ Սկզբում որոշվեց, որ այն պետք է բերվի օդանավով։ Սակայն պարզվեց, որ քանդակը չի տեղավորվում ինքնաթիռում։ Ստիպված Չեխիայից այն ավտոմեքենայով տեղափոխվեց Ֆրանկֆուրտ (Գերմանիա), որտեղից էլ բեռնատարով՝ Հայաստան։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը։

Արձանի բացումը

Հուշարձանը բացվեց 2008 դեկտեմբերի 13-ին։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Վերջինս, ինչպես նաև քանդակի հեղինակներ Դավիթ Երևանցին, Լևոն Իգիթյանը հանդես եկան ելույթներով[1]։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, մի խումբ հասարակական և մշակութային գործիչներ։ Խաչմերուկին հարող տարածքը որոշ ժամանակ փակ էր երթևեկության համար, մոտենալ կարող էին միայն բացմանը ներկա գտնվել ցանկացողները։ Արձանը բացելու պատիվը վերապահվեց Դ. Երևանցուն և Հ. Պողոսյանին։

Ավետիք Իսահակյանի հուշարձան

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

DSC_0302

Հեղինակներ

Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան

Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի

Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Մոսկովյանփողոցներին հարող տարածքում։ Տեղադրվել է 2011 թվականի նոյեմբերի 9-ին։

DSC_0306

Պատմություն

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսեննառաջիններից էր, ով անձնվիրաբար օգնության հասավ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին։ Հազարավոր հայ գաղթականներ ստացան անձը հաստատող այն վկայականը, որ հետո պետք է կոչվեր «Նանսենյան անձնագիր»։

Հայ ժողովրդի մեծ բարեկամի կիսանդրին Երևանում տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։

 

 

Без названия (2)

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն, Նանսենի թոռնուհին՝ Մարիտ Գրևը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և քաղաքացիներ։

Քանդակագործը կիսանդրին կերտել է ստեղծագործական նորույթներով՝ թեք տեղադրված կիսանդրի ձեռքերով։

Երևանի հուշարձաների նկարներ

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

 

 

 

 

 

 

 

Հին երևանի տոները

Պարսիկների տիրապետության ժամանակ Երևանն ասիական քաղաք էր՝ համապատասխան վարք ու բարքով, տոներով։ Մարդիկ զբաղված էին իրենց աշխատանքով, մտահոգ օրվա ուտեստը հայթայթելու գործով, ամեն մեկը քաշված իր անկյունը։ Այդպես էին ապրում հասարակ դասի մարդիկ՝ արհեստավորները, մանր առևտրականները։ Այլ էր հին Երևանի երևելիների կյանքը։ Նրանք ունեին իրենց կալվածքները, հողերը ոչ միայն Երևանում, այլև քաղաքից դուրս։ Ամռանը, հենց սկսվում էր անասելի շոգը, նրանք ընտանիքներով քաշվում էին հով տեղեր և այդտեղ մնում մինչև ուշ աշուն, մինչև բերքահավաքի վերջը։
Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետական, պահանջները՝ քիչ. մարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածով, ստացած բերք ու բարիքով։ Ոչ մի հասարակական վայր, հավաքատեղի։ Հանդիպում էին շաբաթ կամ կիրակի, տոներին, իսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։ Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։
Հին Երևանում ամենից լավ նշվող տոնը, որը պարտադրված էր նաև հայերին, «Նովրուզբայրամն» էր՝ Նոր տարին։ Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրը` վաղ առավոտյան, քաղաքի մեծամեծները, իշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝ թանկագին մատանիներ, ոսկե զարդեր, գորգեր։ Պարզ է, որ այս նվիրատվությունը, մանավանդ հայ իշխանների կողմից, հոժարակամ չէր, այլ՝ պարտադիր մի տուրք, որը վաղօրոք հավաքում էին, պատրաստում, որ «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։ Իսկ խալխը խեղճ, աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզ սուլթանիե, որը նշանակում է Թագավորական նոր տարի։ Մարտի 21-ին, արևը ծագելուց 47 րոպե անց, մահմեդական Լուսնի տարվա 12-րդ ամսի 1-ին, բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիս` ավետելով նորի սկիզբը։ Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էր, սկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիների բակերում, մահմեդականները՝ մզկիթների, որտեղ «շիրին չայ» էին խմում, զրուցում։ Ուրախությունը, կերուխումը տևում էր 3 օր։ Բայց սարդարի պալատում և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում է, որ նույնիսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներ, ըստ ընդունված կարգի, Էջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։ Եվ այդ շնորհավորանքը, պարզ է, առանց «փեշքաշի» չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ուներ ազգային, հիմնականում եկեղեցական տոներ. Սուրբ Ծնունդը, Խաչը ջուրը գցելու արարողությունը, հետո՝ Տրնդեզը, Զատիկը, ամռանը՝ Վարդավառը…

Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում  հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է:

Октябрь 19, 20180

Երևանը 2800 տարեկան է

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի  գտնվող  երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների, ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։
19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:

Ա. Իվանովսկին այստեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք: Ամրոցին կից  տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով:  Շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը :

Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:
Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե  սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար  ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17×14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17×7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:
Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել  են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ)  այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել  Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:

Առաջադրանքներ
Ո՞ր բլրի վրա էգտնվում Էրեբունին:
Ե՞րբ և ո՞վ է կառուցել Էրեբունի քաղաքը:
Ի՞նչ է նշանակում «Էրեբունի» բառը:
Ո՞ր աստծուն նվիրված տաճար կար Էրեբունիում

Октябрь 19, 20180

Երևանի հին փողոցները

Նկարում Աստաֆյան փողոցն է:

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն` քաղաք):
Դա այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում) Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

Այն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Առաջադրանք
Երևանի ուրիշ ի՞նչ հին փողոցներ գիտեք: Պատմեք դրանց մասին:
Ի՞նչ անվանումներ ունեն այժմ:
Նշանավոր ի՞նչ շենքեր կան այդ փողոցներում:

Октябрь 19, 20180

Առաջադրանք հայոց լեզվից 18.09

Ընդգծել առօրյա խոսակցական բառերը, որոնց փոխարեն հաճախ օտարաբանություններ ենքգործածում:
Հեռուստացույց, համերգ, ներկայացում, դույլհանդիսական,դահլիճաքցան, որսորդ լճափ,ապերասան, համերկրացի, ճամպրուկ,վերնաշապիկբաճկոնկոճգամ,հյութ,պատշգամբ, պաղպաղակ,
նարինջ, անձրևանոց, ճարպիկ,հերակալսուրճսրճեփ, սրճարան,կաթսա, թեյ, թեյնիկ, ափսե, ապակի,պատճեներշիկ, սոսինձպայուսակ, զամբյուղ, թթվասերկարկանդակ, խոհանոց:

Շարքում ընդգծել բուսանունները:

Թխկի, բուրդ , եղրևանի, մատյան, գրանիշ, լորիկ, լորենիեղերդակ, արոս, արոսենի, չվացուցակ, աստղածաղիկ, վայրի, մայրի, աթոռ, նոճի, սոճի, արևագալ, արևածաղիկ, ուխտ, ուղտափուշարմավենիհիրիկշագրենի, պարթև, պատկառուկ, քաջազուն, քաջվարդ, կարկաչ, գիհիվարդակակաչ,
ընծա, թրաշուշան:

Դուրս գրել թռչնանունները:

Շարքացան, սերմնագռավ, սերմնացան, սարյակ, արտույտ,սոխուկ, բազեակիր, սոխակ, արծվենի,որոր, արոր, արոս, հրեա, լորիկ, սալոր, կտցար,
հավամրգի, տատրակ, ցախաքլոր,լոռամրգի, տերեփուկ, բադակտուց, ծիծեռ, դեղձան, դեղձանիկ:

Октябрь 18, 20180

Առաջադրանք հայոց լեզվից 17.10

Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես … լիներ:

Գլորվում էր … լանջով:

Ձայնն էլ խզված էր ու …:

Առանց … լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու … անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

… ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից … է ու կպչում գործին:

  1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են … ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր …, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

… ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

… խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական … տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ … մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն… ֆիլմերն ու նկարները կտեսնես:

… այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

Մթության մեջ … տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում…երդումդ,… ինքդ քեզ:

…հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը … դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջում:

Երևանը 2800 տարեկան է

erebuni3Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի  գտնվող  երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների, ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։

19-րդ դարի վերջերին հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ.Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում  բերդի ստորոտից  գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Մ. Նիկոլսկու կողմից:

800px-Urartian_Tablet03
Ա. Իվանովսկին այստեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված: Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի): Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք: Ամրոցին կից  տարածքի մի մասը շրջապատվեց հզոր պարիսպներով:  Շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ, և ապա բարձրացվեց 8 մ-անոց պարսպապատը :

800px-Erebuni_Walls1
Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով: Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական:
Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Վերջինս կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե  սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար  ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:Հրապարակից հյուսիս գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմված էր 17×14մ մակերես զբաղեցնող սյունազարդ բակից` երկայնական կողում բաղկացած 5-ական, իսկ լայնական կողում` 4-ական սյուներով: Պալատի դահլիճն ուներ 17×7,5մ չափեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ, իսկ պատերը զարդարված էին բազմագույն որմնանկարներով, ինչպես նաև գորգերով, որոնք կախելու համար պատերի մեջ խփել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են:
Առանձնակի տեղ էր զբաղեցնում սյունազարդ դահլիճը, որտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո բացվում էր վեհաշուք շքադահլիճը: Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Դահլիճին կից դասավորված էին 5 իրար հաղորդակից սենյակներ:
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար սուսի տաճարները ձոնվել  են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում(Հայկաբերդ)  այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել  Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի` այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:

Երևանի հին փողոցները

1899-թ.-Աստաֆյան-փողոց1
Նկարում Աստաֆյան փողոցն է:

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):
Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ