Նուբարաշենի աղբանոց
Եթե պետք է մեր բյուջեից հանեն 24 մլն եվրո և աղբանոցը տեղափոխեն այլ տեղ միաժամանակ աղտոտվելով է բնությունն փոխարենը ավելի լավ է 24 մլն դրամը ներդնել աղբի վերամշակման համար։
Բնապահպանները պարտադիր են համարում Նուբարաշենի աղբանոցի խնդրի լուծումը
Նուբարաշենի աղբանոցի խնդիրը շատ լուրջ է, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ Արարատյան դաշտավայրի և շրջակա գյուղերի համար:
Այսօր Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը լրագրողներին է ներկայացրել ՀԽ-ի` մայրաքաղաքի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրած խնդիրները: Դրանց թվում էր նաև Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդիրը:
«Եվ ստորգետնյա ջրերն են աղտոտվում, և վերգետնյա, և սողանքն է, և բազմաթիվ խնդիրներ են առաջանում, բայց քաղաքն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Դա կառավարության խնդիրն է», — ասել է Դանիելյանը: Նրա խոսքերով` նոր ուսումնասիրություն են ցանկանում իրականացնել նաև միջազգային կառույցները: Խոսելով հայ և միջազգային մասնագետների առաջարկների մասին, բանախոսը նշել է, որ աղբավայրն անհրաժեշտ է մեկուսացնել:
«Բոլոր դեպքերում, աղբավայր այնպիսի վիճակում է, որ այդ թույները պետք է դուրս բերվեն և ոչնչացվեն: Այստեղ մեթոդի խնդիր է, գումարի խնդիր է, բայց որ պետք է արագացնել այդ գործընթացը, դա ակնհայտ է», — ասել է Կարինե Դանիելյանը:
Քաղաքապետին ներկայացվել են մի շարք հարցեր, նա արձագանքել և խոսել է լուծումների անհրաժեշտության մասին, սակայն, Դանիելյանը զարմանում է, որ քաղաքապետարանում չկա մեկը, որը Կարեն Կարապետյանին կտրամադրեր անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Մենք պատրաստ ենք անվճար, լավագույն մասնագետները գան, հավաքվեն և օգնեն քաղաքապետարանին, որ Երևանն այս էկոլոգիական աղետից դուրս գա, բայց քաղաքապետարանը չի ուզում: Եվ հիմա նոր քաղաքապետին էլ տրամադրել են, որ հանկարծ էդ բանը չլինի` ունենք վարչություն, բավական է», — եզրափակել է բանախոսը:
Ամուլսար
Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է որի տարացքով են անցնում հահայաստանի զգալի տարացքով հոսող գետերը։Արևելյան լանջով հոսում է Որոտան գետը,որը անցնելով սյունիքը թափվում է Արաքս։Արևմտյան լանջով հոսում է Արփա գետը,որը օգտագորցվում է որգման նպատակնորով և հոսում է ընդհուպ մինչհև Արենի։
Ամուլ սարից Ջերմուկ ուղիղ գծով 10 կմ է։Մոտակա 10 տարում պատրաստվում են սարից կորզել ոսկի և արծաթ։Ըստ պատրաստած նախագծի պատրաստվում են պետական բյուջեից հարկի տեղ վճարել 489 մլն․ դոլար։Ոսկու կորզումը վստահվաց էր LYDIANARMENIA ընկերությանը։2005 թվականին հայաստանում գրնցվում է GEOTEAM ընկերությունը,սկայն LYDIANINTERNATIONAL ընկերությունը դառնում է նրա 100% բաժնետերը։Հանքարդյունաբերական ոլորտում ոչմի փորձ չունեցող այս ընկերությունը փորձեր է կատարել շահագործել հանքավեր Թուրքիայում ևՎրաստանում։Չնայաց նրա,որ խորհրդային տարիներին Ամուլսարից ոսկի ստանալու բոլոր փորձերն ապառդյուն են եղելLYDIANINTERNATIONAL ընկերությունը հեշտությամբ ստանում է հայաստանից բոլոր թույլատվությունները։
2009 թվականին LYDIAN ը հայտարարում է,որ Ամուլսարում կա 17 տոննա ոսկու պաշարներ,որը մի քանի ամսից դարնում է 53 իսկ հետո արդեն 70 տոննա։
Նա իր կայքի պաշտոնական էջով հայտարարել է որ հայտնաբերել է հայաստանի ամենախոշոր հանքը մինչ դեռ Սոթքի ոսկու պաշարները գնահատվել են մոտ 155 տոննա։
Ոսկու կորզման աշխատանքը աշխարհում համարվում է ամենավտանգաորը և աjդ գործում ընհան8ապես փորձ չունեցող ընկերութըյունը փորձում է շահագործել հանքը։ Այս հարցով 2018թվականի հուլիսի 20 ին ՀՀ բնապահպանության համապատասխան անձիք խոսացել են շահագորցման հետևանքով օդի քիմիական աղտոտման և մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ռիսկերի մասին։Հանքի շահագորցման հետեվանքով աղտտվում են նաև Արփա և Որոտան գետերի ջրերը։Ինչպես գիտենք Արփա գետի ջրերը թափվում են Սևանա լիճը,դրանից հետևություն ,որ աղտոտվում է նաև Սևանա լիճը։
Այսքանից հետո կարելի է մտածել,որ LYDIAN ընկերութըունը իր շահերի համար աղտոտում է և՝ՀՀ բնությունը,և՝ օդը,և՝ վտանգում մարդկանց կյանքը։
Ես և իմ թմի աղջիկները որոշեցինք որ այս խնդրի միակ լուծումը դա աշխատանքների դադարեցումն է։ Հ Հանրապետուտյունը կարող է արգելել աշխատանքներ իրականացնել Ամուլսարում,քանի որ դա վնաս է հասցնում Հայաստանին։
ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները
Հողերի քիմիական աղտոտումը
Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Ինքնաստուգում
1․Գրել Սևանա լճի էկոհավասարակշռության խախտման պատճառները ։ Շոգը, աղբը, ջրի մակարդակի տատանումը, ջերմաստիճանի բարձրացումը, ֆոսֆորի պարունակության ավելացումը։
2․ Ինչ պատճառով է նվազել Սևանա լճի մակարդակը։Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ (մինչև 20,2 մ-ով)
3․Ինչպես կամ որ ճանապարհով կարաղացան բարձրացնել լճի մակարդակը ։ Եվ քանի մետրով բարձրացրին։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ:
4․Որքան լիտր ջուր է հարկավոր մարդուն օրական։ Օրական մարդուն հարկավոր է 10 լիտր ջուր դրա մեջ մտնում է նաև մարմնի շփումը ջրի հետ։
5․Որքան գետ ու գետակ կա ՀՀ-ում ։ՀՀ- ում գոյություն ունի 10 հազար գետ և գետակ։
6․Որոնք են ՀՀ-Ի ամենախոշոր ջրամբարները ։Ամենախոշոր 2 ջրամբարներն են՝ Ախուրյանի և Սպանդարյանի ջրամբարները
7․ Թվարկեք Գեղամա լեռնաշղթայում գտնվող մի քանի լճակի անուն։Գեղամա շղթայում գտնվում են՝ Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան լճակները։
Սևանա լիճ (Գեղամա ծով)
Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:
Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:
Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:
Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:
Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:
Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում:Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:
Երիտասարդ հրաբխային լավաները արգելափակելով Փոքր Սևանի ելքը, բարձրացրել են ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և ստեղծվել է միասնական լճային ավազան՝ այժմյա Սևանը: Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:
Լիճը բարերար ազդեցություն է ունենում ափամերձ տարածքի բնության վրա և պահպանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Տնտեսական մեծ առժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 էլեկտրակայանները:
20-րդ դարի 40-50թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վիճակը: Կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:
Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնարավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթգիծը և ավտոխճուղին: Ջրային հաշվեկշռի նոր փոփոխություն կատարվեց 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250մլն.խ.մ-ով: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ լճավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:
Սևանը մեծ առժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:
Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:
Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ: Սևանի ճակատամարտին է վերաբերվում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի «Ծովամարտ» գլուխը:
Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն
Սևանա լճի որոշ հատվածներում լողալը վտանգավոր է. զգուշացնում է նախարարությունը
Ջրիմուռներով առատ ափերում լողալը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ։
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
- չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,
- արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
- վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий
https://www.blogger.com/comment-iframe.g?blogID=1591837430021247079&postID=6472623340382658904&blogspotRpcToken=7385917#%7B%22color%22%3A%22rgb(85%2C%2085%2C%2085)%22%2C%22backgroundColor%22%3A%22rgb(255%2C%20255%2C%20255)%22%2C%22unvisitedLinkColor%22%3A%22rgb(238%2C%2092%2C%2017)%22%2C%22fontFamily%22%3A%22Arial%2C%20Helvetica%2C%20sans-serif%22%7D