Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.

1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք  ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն։

Լանդշաֆտագիտությունը , նրա խնդիրները

«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրիվրա՝ մեր շրջապատում: Մինչև 20-րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով:Օր.՝ լճային լանդշաֆտ, անապատային լանդշաֆտ, մորենային լանդշաֆտ և այլն: 20-րդդարի սկզբին «լանդշաֆտը» աշխարհագրության մեջ ձեռք բերեց բնական տարածքայինհամալիրի (ԲՏՀ) իմաստ, որի տակ հասկանում են որոշակի տարածք, որըծագումնաբանորեն միատարր է, ունի ուրույն բնական հատկանիշներ: 20-րդ դարի 2-րդկեսին վերջնականապես ձևավորվեց գիտական մի ուղղություն, որն ուսումնասիրում էաշխարհագրական լանդշաֆտը և կոչվում է լանդշաֆտագիտություն: Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որնուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրաուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով(երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ ևայլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին: Մեզ շրջապատող բնության մեջ յուրաքանչյուր բաղադրամաս ուսումնասիրմանառանձին օբյեկտ է: Լանդշաֆտագիտության առանձնահատկությունն այն է, որ բնությանբոլոր բաղադրիչները դիտում է միմյանց հետ սերտ կապված, փոխադարձ ներգործությանև զարգացման ոլորտում: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջլանդշաֆտը: Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվգործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ միբաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնսարդյունավետ: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգործել է լանդշաֆտիվրա առանց խորապես ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների հատկանիշները: 1946թ. մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Գետառի աղետաբեր սելավը, որըհսկայական վնաս պատճառեց քաղաքին: Սելավները զսպելու համարԱնտառտնտեսության պետկոմիտեն հակասելավային միջոցառումներ մշակեց և որոշեցԵրևանից մինչև Գառնի անտառատնկում կատարել: Հսկայական միջոցներ ներդրվեցինլեռնալանջերին հորիզոնական ուղղությամբ խրամատներ փորվեցին և ծառերի սերմեր ցանվեցին։ Վերջիններս գարնանը ծլեցին, բայց շուտով չորացան: Հայտնի է, որ անտառկարող է աճել այնտեղ, որտեղ խոնավացման գործակիցը 1 է (կամ բարձր), սակայնՄերձերևանյան շրջանում գ=0,3, նշանակում է առանց արհեստական ոռոգմանկիսաանապատում ծառ չի աճի: Դա հաշվի չէին առել և մեծ կապիտալ միջոցներ քամունտվեցին: Լանդշաֆտների բարելավումը,վերափոխումը կարելի է կատարել միայնամենամանրակրկիտ՝ համակարգված ուսումնասիրությունից հետո: Լանդշաֆտը բնորոշել են Լ.Ս.Բերգը, Լ.Գ.Ռամենսկին, Բ.Բ.Պոլինովը, Ն.Ա.Սոլնցևը,Ս.Վ.Կալեսնիկը, Դ.Լ.Արմանդը, Ա.Գ.Իսաչենկոն, Ն.Ա.Գվոզդեցկին, Վ.Բ.Սոչավան և շատուրիշներ: Այս բոլոր մեկնաբանությունները, բնորոշումները նույն միտքն էինարտահայտում, միայն տարբեր էին բառային կազմը, տերմինները: Այսպիսով,ընդհանրացնելով բոլոր բնորոշումները, կարող ենք ասել. Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղերկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը,կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպմիասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից: Լանդշաֆտագիտությունը, ուսումնասիրելով բնական տարածքային համալիրները,ամենսերտ կապի մեջ է էկոլոգիայի հետ (ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ևմիջավայրի պայմանների փոխհարաբերությունները): Էկոլոգիայի գործոնները հենցիրենք լանդշաֆտի նյութական բաղադրիչներն են՝ երկրաբանական հիմքը, ռելիեֆը,կլիման, ջրերը, հողը, բուսականությունը, կենդանական աշխարհը: Գոյություն ունիգեոէկոլոգիա (երկրաէկոլոգիա), որն ընդգրկում է ամբողջ Երկրի միջավայրի ևօրգանիզմների փոխհարաբերությունները:

Ջերմոցային էֆեկտը և օզոնի թաղանթը

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում Լե Շատելյեի սկզբունքը:2000թ. աշխարյում այրվել է 15 մլրդ տոննա վառելանյութ ,և օդը հարստացել է ածխաթթու գազով:1970-ականներին Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց,որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում ածխաթթու գազը տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել.դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Հայաստանում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10 %-ի սահմաններում:
:Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը:Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Սակայն մարդը,արդյունաբերության գործուներությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը,Օ3-ի կազմը մթնոլորտում պակասում է ,որը վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստարտոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ:Երբ սառնարանները շարքից դուրս են գալիս ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով ռեակցիայի մեջ մտնում օզոնի հետ :Ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Լանդշաֆտի բաղադրիչների կապերը

Լանդշաֆտի վերը թվարկած բաղադրիչները միմյանց հետ սերտ կապի մեջ են, պայմանավորում են իրար և լանդշաֆտը ներկայացնում է մի երկրահամակարգ ,միևնույն ժամանակ՝էկոհամակարգ:Բույսը և հողը միմյանց հետ կապված են նյութապես.բույսը հողից վերցնում է նրա կազմում գտնվող ազոտը,կալիումը,կալցիումը,ֆոսֆորը և այլ տարրեր՝ջրի մեջ լուծված վիճակում:Այստեղ կա ուղիղ կապ: Իր կենսագործունեությունն ավարտելուց հետո բույսը մեռնում է սկսվում է հակադարձ կապը,մանրօրգանիզմները քայքայում են այն և հողին վերադարձնում բույսի կլանված տարրերը:
Էներգետիկ կապերը նույնպես ցայտուն են արտահայտված:Լույսի քվանտը ընկնելով քլորոֆիլի հատիկի վրա առաջացնում է լուսասինթեզի երևույթը,այդ էներգիայի միջոցով ջուրը ջուրը և ածխաթթու գազը տրոհվում են ,սինթեզվում է նոր նյութ ՝գլյուկոզա:Այս պրոցեսի վրա ծախսվում է արեգակնային էներգիա,որը կուտակվում է բույսի մեջ:Կուտակված էներգիան նորից վերադառնում է բնության այրման միջոցով:Վաղ անցյալում կարբոնի ժամանակաշրջանում բույսերի վիթխարի կուտակումներն արտահայտված են քարածքի հսկայական պաշարներով:Մենք այժմ ունենք կաուստոբիլիտների վիթխարի պաշարներ:Բնության մեջ գոյություն ունեն նաև ինֆորմացիոն կապեր :Ինֆորմացիոն ասելով հասկանում ենք տեղեկության հաղորդում:Վերջին ժամանակներս այն ընդգրկում է նաև հատկությունների փոխանցումը:Երկրաշարժից առաջ շատ կենդանիներ ընկալում են ինչ-որ ալիքներ և անհանգիստ են .սա ինֆորմացիայի արգասիք է: Շատ կենդանիներ իրենց վարքով հաղորդում են մոտալուտ վտանգը:Օր. մեղուները,բույսերն արձակում են ֆիտոնցիդներ,որոնց միջոցով վանում են թշնամիներին,գրավում բարեկամներին:
Կարևոր մեխանիզմ է երկրահամակարգում բնության ինքնավերականգնումը:Յուրաքանչյուր լանդշաֆտ ունի որոշակի հավասարակշռություն որը ձեռք է բերել միլիոնավոր տարիների ընթացքում:Օրինակ տայգայում հողը,բույսերը,կենդանիները յուրահատուկ են և եթե ինչ-որ տարր փոխվում է , ապա բնությունը շուտով այն վերականգնում է:
Բնության մեջ երբեմն էլ տեղի են ունենում տարբեր երևույթների ուժեղ բռնկումներ,որոնց էությունը մինչ օրս պարզաբանված չէ:Բնությունն ունենալով ինքնավերականգման մեխանիզմ կարողանում է չեզոքացնել արհավիրքը:
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթի բուռն զարգացումը պարունակում է հետագայում այդ երևույթը արգելակելու մեխանիզմ,որով զսպվում են հետագա բռնկումները :

Լանդշաֆտի ԲՏՀ կառուցվածքը

Լանդշաֆտը տարածքային համալիր է կազմված ավելի նեղ ու փոքր համալիրներից , որոնք կոչվում են ձևաբանական-մորֆոլոգիական տարրեր:Լինում են լանդշաֆտներից ավելի բարձր տարածքային համալիրներ :Ուրեմն բնական համակարգերն ունեն հիերարխիա ստորակարգություն: Ստորակարգությունն առարկաների և երևույթների այնպիսի խմվաբորում է ,որտեղ վերևից ամենախոշոր միավորից կամ խմբից անջատվում են նրա մեջ մտնող ,նրան ենթակա ավելի փոքր միավորներ ,սրանք էլ իրենց հերթին բաժանվում են ավելի փոքր մասնիկների և այլն: Հիերերխիայի որևէ աստիճանի վրա գտնվող միավորը ենթարկվում է մեկ աստիճան բարձրում գտնվող միավորին և իրեն է ենթարկում մեկ աստիճան ցածում գտնվողին:Բազմաթիվ լանդշաֆտագետներ զբաղվել են լանդշաֆտների Հիերերխիայի ստորակարգման հարցերով և ստեղծել սխեմաներ:
Ձևաբանական միավորներն են ֆացիա,բնատեղամաս,տեղանք:
Ֆացիա-
Այս տերմինը վերցված է երկրաբանությունից :Այն լանդշաֆտագիտության մեջ բնատարածքային համալիրի ամենափոքր-տարրական միավորն է :Ֆացիաներ կարող են լինել փոքրիկ գետահովտի աջ և ձախ լանջերը առանձին-առանձին ,բլրի տարբեր լանջերը, փոքրիկ ճահիճը և այլն:Ֆացիան այնպիսի համալիր է ,որտեղ պահպանվում է ապարների նույն բնույթը,նույն միկրոկլիման :Ֆացիան լանդշաֆտի կյանքում նույնն է ,ինչ բջիջը կենդանի օրգանիզմում:
Բնատեղամաս- Սա ձևաբանության մեջ երկրորդ աստիճանն է ֆակցիաների համալիրում :Մեզոռելիեֆի յուրաքանչյուր ձևը մի բնատեղամաս է :Օրինակ՝սառցադաշտային կրկեսը,հրաբխային կոնը:Բարդ կառուցվածք ունեցող երկրներում բնատեղամասերը բաժանվում են նաև ենթատեղամասերի :Օրինակ գետահովտի հյուսիսահայաց լանաջերը և հարավային լանջերը կարող են տիտվել որպես բնատեղամասեր:
Տեղանքը-ընկած է բնատեղամասի և լանդշաֆտի միջև և միավորում է բնատեղամասերի համալիրը:Երկրահամակարգերի զարգացման ընթացքում վերը նշված ձևաբանական միավորները անընդհատ կարող են ենթարկվել փոփոխությունների մի միավրից անցնելով մյուսին :
Կարգաբանական համակարգը-Լանդշաֆտից բարձր միավորները հիերախիայում կոչվում են կարգաբանական:Այստեղ հանդես են գալիս ինչպես զոնալ,այնպես էլ ոչ զոնալ երկրահամակարգեր ու դրանց միջև անցումային միավորներ:
Ազոնալ են կոչվում այն առարկաններն ու երևույթները,որոնք զոնայականության օրենքին չեն ենթարկվում:Լանդժաֆտից բարձր կարգաբանական սանդուղքում զոնալ և ազոնալ հատկանիշները միախառնվում են և առաջանում է երկշարք համակարգ։

Տնային հանձնարարություն

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ

Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար կայան են հիմնում և ուսումնասիրություններ կատարում:

2. Դաշտային հանույթի մեթոդ

Այստեղ կազմվում է արշավախումբ , մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ դիտարկումներ կատարելու:

3. Փորձագիտական մեթոդ

Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում , դրա համար ստեղծում էին արհեստական երևույթ և ուսումնասիրում:

4. Լաբորատոր մեթոդ

Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման:

5. Համեմետական մեթոդ

Այս մեթոդը կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում : Կարելի է համեմատություններ կատարելտարբեր օբյեկտների միջև գտնել տարբերություններն ու դրանց պատճաները:

6. Քարտեզագրման մեթոդ

Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նմուշներ կատարում և վերջնական տեսքի բերում:

7.Աէրոտիեզերական լուսանկարների վերածանման մեթոդ

Կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում մինևդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ օրինաչափություններ պարզում:

8. Նկարագրական մեթոդ

Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական, մասնագիրական և ընդհանուր ՝ հասարակությանը մատչելի ձևով ներկայացնելու համար:

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ

Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի :

10. Գծանկարչական մեթոդ

Լանդշաֆտագիտության մեջ հիմնականում գործածական են գրաֆիկները, որտեղ պատկերվում են տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն: