1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։
Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ, դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ, ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։
2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։
Պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, պակաս-պռատ, գրիչ-մրիչ, ծակ-ծուկ, սեղան-մեղան, փառոք-առոք, կարագ-մարագ, ալան-թալան, լոթի-մոթի, ոլոր-մոլոր, փալաս-փուլուս, լակոտ-լուկուտ։
3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետ-գետակ, դուստր-դստրիկ, պատանի-պատանյակ, որբ-որբուկ, աթոռ-աթոռակ, մարդ-մարդուկ, որդի-որդյակ, մուկ-մկնիկ, էշ-իշուկ, հորթ-հորթուկ, ծեր-ծերուկ, կղզի-կղզյակ, գիրք-գրքուկ, գունդ-գնդիկ, աղավնի-աղավնյակ, թիթեռ-թիթեռնիկ, հատոր-հատորյակ, ձուկ-ձկնիկ, աղջիկ-աղջնակ, առու-առվակ, դուռ-դռնակ, հոգի-հոգյակ, հյուղ-հյուղակ, արտույտ-արտուտակ, ծով-ծովակ:
4. Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ-մշեցի, Իտալիա-իտալացի, Հայաստան-հայ, Արցախ-արցախցի, Իսպանիա-իսպանացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք-ամերիկացի, Էջմիածին-էջմիածնեցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեցի, Իրան-պարսիկ, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան, Տավուշ-տավուշեցի, Եգիպտոս-եգիպտացի, Գյումրի-գյումրեցի, Ջավախք: