Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Թուրք-հայկական պատերազմ (1920)

Թուրք-հայկական պատերազմ1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

Պատմություն

Թուրքական արշավանք 1920Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքական պատերազմ 191922) ու հայերի դեմ։

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1914-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով ՕլթիիՍարիղամիշիԿաղզվանիԻգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիդամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։

Պատճառներ

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։

Ուժեր

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 191418 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ ԲրիտանիաՖրանսիաԻտալիաՃապոնիաԲելգիաՀունաստանԼեհաստանՊորտուգալիաՌումինիաՀայաստանՉեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Հիմնական էություն

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, ԿիպրոսիցԵգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ ԵգիպտոսըՊաղեստինըՍիրիան ու Միջագետքը (ԻրաքԱզգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Առնչությունը Հայկական հարցի հետ

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ԷրզրումիՏրապիզոնիՎանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՎրաստանըՀայաստանըԱդրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։

Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Սևրի ոդիսականը

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 192223 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան ԹրակիայիԻզմիրիԿիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ ԿարսըԱրդահանըՍուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։

Երկրի կայունությանը սպառնացող վտանգները

Թուրք-թաթարական խռովությունները։
Առաջին Հանրապետության օրոք մշտապես առկա էին վտանգներ, որոնք առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ներսում կազմակերպված թուրք-թաթարական հակապետական խռովությունները էին։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին տիրանալու Հայաստանի մի շարք տարածքների` Կարս, Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջևան, Շարուր-Դարալագյազ, Սուրմալու և այլն։
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Թուրքիան ամեն ինչ անում էր այդ տարածքներում իր ազդեցությունը թողնելու համար։ Այնտեղ թուրքական զորքերի կողմից կազմվեցին տեղական <<անկախ հանրապետություններ>>` իրենց կառավարություններով, այսպես կոչված, <<շուրաններ>>, որոնք հրաժարվում էին ենթարկվել ՀՀ կառավարությանը։
Նրանք ունեին զինված ուժեր, որոնց որոնց գլուխ կանգնած էին փորձառու թուրք սպաներ։ Այս խռովարարներին զինամթերք էր մատակարարում Թուրքիան, իսկ դրամ` Ադրբեջանը։
Սպառնացող վտանգն ավելի մեծացավ, երբ գաղտնի համագործակցություն սկսվեց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ուղղված ՀՀ-ի դեմ։
Երբ անգլիական զորքերը հեռացան Անդրկովկասից, բռնկվեց թուրք-թաթարական խռովություն` ընդգրկելով Օլթիից մինչև Օրդուբադ ընկած շրջանները։ Ապստամբությունը սկսվեց 1919թ. հուլիսին Բեյուք-Վեդիից, որին շուտով միացան Շարուրն ու Նախիջևանը, Սուրմալուն, Զանգիբասարը, ապա Կարսը։ ՀՀ իշխանությունները սկզբում փորձում էին խաղաղ ճանապարհով կանխել այդ խռովությունը, սակայն հարկադրված դիմում են զենքի։ 1919թ. սեպտեմբերին հիմնականում հաջողվեց վճռական գործողություններով վերջ տալ ապստամբական շարժմանը։
1920թ. հունիսի 18-ին Զանգիբասարում ապստամբներին մի վերջնագիր ներկայացվեց ` ՀՀ իշխանությունը ճանաչելու և զինաթափվելու վերաբերյալ։ Սակայն դրանից հետո նորից շարունակվում են զինված գործողությունները։ Եռօրյա մարտերից հետո շրջանն ամբողջովին խաղաղեցվեց։
Դրանից հետո հիմնականում կարողացան խաղաղեցվեց մնացած տարածքների ապստամբությունները։
1920թ. Մայիսյան ապստամբությունը։ Մայիսյան ապստամբությունը Հայաստանում բոլշևիկների զինված պայքարն էր ՀՀ-ում խորհրդային կարգեր հաստատելու համար։ Հայաստանում բոլշևիկների ավելի ոգևորվեցին Ադրբեջանը խորհրդայնացումից հետո, որը տեղի ունեցավ 1920թ. ապրիլի 28-ին։
Աշխատավորների միջազգային օրը` մայիսի 1-ը, նրանք Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում և այլուր նշեցին ցույցերով ու հանրահավաքներով։ Ալեքսանդրապոլի բոլշևիկները փորձեցին խաղաղ ցույցերը վերածեցին ապստամբության։
Բոլշևիկների Ալեքսանդրապոլի կոմիտեն նամակներ ուղարկեց Արմենկոմ` խնդրելով զինված ապստամբություն սկսելու թույլատվություն։ Արմենյանը դեմ չէր ապստամբությանը, պարզապես, ըստ նրանց մարտավարության, ապստամբությունը անհրաժեշտ էր սկսել Ղազախից` Խորհրդային Ադրբեջանին մոտ գտնվելու և ռուսական Կարմիր բանակի օգնությունը ստանալու նպատակով։ Ալեքսանդրապոլ մեկնեցին Արմենկոմի ներկայացուցիչներ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը և Արտաշես Մելքոնյանը։ Մայիսի 7-ին կայացավ բոլշևիկների ընդլայնված խորհրդակցություն։ Որոշվեց ապստամբությունը սկսել Ղազախից և Ալեքսանդրապոլի միաժամանակ։ Այնուհետև նրանք շարժվելու էին դեպի Երևան, որը պետք է գրավեին, սակայն այնտեղ ապստամբություն չէր նախատեսվում։
Ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՌՀԿ)։ ԶՈւ հրամանատար նշանակվեց Սարգիս Մուսայելյանը։
ՀՀ իշխանությունները միջոցառումներ մշակեցին հակապետական ելույթները ճնշելու համար։ Մայիսի 5-ին հրաժարական էր տվել Ա. Խատիսյանի կառավարությունը։ Նրան փոխարինեց Համո Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, որը որդեգրեց կոշտ քաղաքականություն։ Սահմանվեցին խստագույն պատիժներ։ Պետական շահերն էր պաշտպանում նաև եկեղեցին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ն ժողովրդին զգաստության և միասնության կոչ արեց։
ՌՀԿ-ն մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում հրապարակեց կոչ` իշխանությունն իր ձեռքն անցնելու մասին։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ արյուն թափելու, քանի որ տեղական իշխանությունները չդիմադրեցին։
Կառավարությունը Սեպուհի հրամանատարությամբ առանձին զորամաս ուղարկեց ապստամբների դեմ։ Մոտենալով Ալեքսանդրապոլին` Սեպուհը վերջնագիր ներկայացրեց ՌՀԿ-ին` առանց կռվի անձնատուր լինելու և զրահագնացքը հանձնելու մասին։ Մայիսի 13-ի երեկոյան վերջնագրի հարցը քննարկվեց Ռազմհեղկոմի նիստում։ Որոշվեց քաղաքն առանց դիմադրության հանձնելու մասին։ Առավոտյան Ալեքսանդրապոլում վերականգնվել էր ՀՀ օրինական իշխանությունը։ Ապստամբության ղեկավարների մի մասը դիմեց փախուստի, մի մասն էլ ձերբակալվեց։ Ապստամբության կենտրոնի պարտությունը կանխորոշեց նրա անհաջողությունը նաև մյուս վայրերում` Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում, Զանգեզուրում։
1920թ. Մայիսյան ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Հաղթանակի համար լուրջ նախադրյալներ չկային։ Իսկ Ռուսաստանն այդ պահին Հայաստանի խորհրդայնացման խնդիր չէր դրել։ Բացի այդ` ապստամբությունը տարբեր վայրերում միաժամանակ չսկսվեց։ Ավելին` մեծ մասամբ այն սկսվեց ապստամբության կենտրոնի պարտությունից հետո և ավարտվեց տարբեր ժամանակ։
Բոլշևիկյան կազմակերպությունները հայտարարվեցին օրենքից դուրս։ Գնդակահարվեցին ապստամբության մի շարք ղեկավարներ և մասնակիցներ։

Մայիսյան ապստամբություն (1920)

Մայիսյան ապստամբների հուշարձանը Գյումրիում

Մայիսյան ապստամբություն1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ապստամբություն Հայաստանի առաջին հանրապետության կառավարության դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարներական խմբավորումները, Բոլշևիկյան Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությամբ[1]։ Նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։

Նախադրյալներ

Ռուսաստանում Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասում ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրապայմաններում ստեղծվեց Հայաստանի հանրապետություն։ Հայաստանում իշխանությունն անցավ Դաշնակցություն կուսակցությանը։ Սկսել էին ազգամիջյան ընդհարումներ, և սովից ու համաճարակներից կոտորվող արևմտահայ գաղթականների հոծ բազմություն գաղթել էին հանրապետության տարածք։

Կազմակերպում

ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։ Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընդգրկվեցին Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։

Տեղերում (Ալեքսանդրապոլ, ԵրևանԿարսՍարիղամիշՆոր ԲայազետՂազախ-ԴիլիջանԶանգեզուրի գավառ և այլն) աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանց աշխատանքները ղեկավարում էին Բ. Ղարիբջանյանը, Ս. Ալավերդյանը, Ղուկաս Ղուկասյանը, Հ. Սարուխանյանը, Բ. Բատիկյանը, Ե. Մկրտումյանը, Հ. Կամարին, Բ. Հարությունյանը և ուրիշներ։ Հատկապես զգալի էր Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի աշխատանքը (ղեկավար՝ Բ. Ղարիբջանյան)։ Կոմիտեն կենդանի կապ էր հաստատել Շիրակի ավազանի Քյավթառլու, Ղուլիջան, Փոքր Պարնի, Նորաշեն և սյլ գյուղերի կոմբջիջների հետ։ Երիտասարդության շրջանում մեծ աշխատանք էր ծավալել 1919 թվականի գարնանը ստեղծված Կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» միությունը (ղեկավարներ՝ Ղուկաս Ղուկասյան, Ա. Բուդաղյան, Աղասի Խանջյան

1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։

Ապստամբությունը

1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։

Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև ԿարսումՍարիղամիշումՆոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։

Պարտության պատճառները

Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[2]։

Պատասխան քայլեր

Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան ԱլավերդյանըՍարգիս ՄուսայելյանըԲագրատ ՂարիբջանյանըՀովհաննես Սարուխանյանը, Եգոր Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և ուրիշներ։

Երիտթուրքերի հեղաշրջում

Երիտթուրքական հեղափոխություն1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին (թուրք.՝ İttihat ve Terakki Cemiyeti, արաբ․՝ إتحاد و ترقى‎‎)` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին:

19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով: Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից: Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը: Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» : Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 230 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։

Կուսակցության հիմնումը

Flickr - …trialsanderrors - Yeni Cami and Eminönü bazaar, Constantinople, Turkey, ca. 1895.jpg

Կուսակցության կազմի մեջ մտնում էին մտավորականության և զինվորականների առաջատար ներկայացուցիչները, ովքեր արտահայտում էին թուրք բուրժուազիայի շահերը և ձգտում էին Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուա-սահմանադրական պետության։ Նրանց հիմնական պահանջն էր սահմանադրության վերականգնումը։ Սկզբնական շրջանում կոմիտեի ղեկավարները պահպանում էին գաղտնիություն։ Աբդուլհամիդյան աջակիցների միջոցով հաջողվեց բացահայտել երիտթուրքերի ընդհատակյա կազմակերպությունների մի մասը և գլխատել շարժումը։

1897 և 1899 թվականներին տեղի ունեցան կազմակերպության անդամների դատերը, և նրանցից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Արտագաղթի ընթացքում տեղի ունեցավ երիտթուրքական շարժման պառակտում։ 1902 թվականին Փարիզյան համաժողովի ժամանակ Միություն և Առաջադիմությունից անջատվեցին մի խումբ օսմանցի լիբերալիստներ (ազատականներ) Սաբահեդին արքայազնի գլխավորությամբ, ով հիմնեց «ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության լիգան»: Սաբահեդինը և նրա կողմնակիցները գտնում էին, որ Թուրքիայի ծանր կացության գլխավոր պատճառը միջնադարյան տնտեսական կարգն է, որտեղ բացակայում է անհատական ձեռներեցական նախաձեռնությունը։ Մյուս չարիքը նա համարում էր թուրքական պետության բազմազգ կառուցվածքը։ Սաբահեդինը և նրա կողմնակիցները առաջինն էին, որ հեղափոխականների ուշադրությունը սևեռեցին ազգային հարցի վրա և կապեր հաստատեցին ազգային փոքրամասնությունների քաղաքական խմբավորումների հետ։ Այս հարցում երիտթուրքերի միջև առաջացան տարաձայնություններ։ Նրանց մի մասը Սաբահեդինի գլխավորությամբ հանդես էր գալիս Օսմանյան կայսրության ապակենտրոնացման հիմքի վրա ինքնավար նահանգների ստեղծման ճանապարհով ազգային խնդրի լուծման օգտին։

Greek lithograph celebrating the Ottoman Constitution.png

Այս հոսանքն ակտիվորեն պաշտպանվում էր հունական և հայկական, մասամբ ալբանական բուրժուազիայի ներկայացուցիչների կողմից։ Հայկական կողմի շահերը ներկայացնում էր գլխավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Սակայն Սաբահեդինը չէր հանդիսանում երիտթուրքական շարժման ղեկավարներից, իսկ ժամանակի ընթացքում նա իր կողմնակիցների հետ միասին ընդհանրապես հեռացավ քաղաքական գործունեությունից։

Թուրք հեղափոխականների հիմնական մասը, որը միավորվել էր Միություն և առաջադիմություն խմբավորման շուրջ, կողմնակից էր կենտրոնացված, միասնական թուրքական պետությանը, ելնելով նրանից, որ Թուրքիայում պետք է իշխի թուրք ազգը։ Բայց քանի որ նրա հիմնական խնդիրը կայանում էր աբդուլհամիդյան զուլումի ռեժիմի տապալումը, ապա նա հնարավոր էր համարում այդ խնդրի լուծման համար միավորվել ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ։

Թուրքիայում հեղափոխական ալիքի բարձրացման առիթ հանդիսացավ 19051907 թվականների ռուսական հեղափոխությունը, ինչպես նաև Իրանի հեղափոխությունը և այլ պետություններում ազգային-ազատագրական շարժումների վերելքը։

Հեղափոխության նախապատրաստումը

1906 թվականին Միություն և առաջադիմություն կոմիտեն իր նստավայրը տեղափոխեց Սալոնիկ և ձեռնամուխ եղավ հեղափոխական կազմակերպությունների լայն ցանց ստեղծելուն։ Շարժման գլխավոր կենտրոն ընտրվեց Մակեդոնիան: Միաժամանակ նրանք որոշեցին միավորել բոլոր հեղափոխական ուժերը։ Այս նպատակող 1907 թվականի վերջին Փարիզում հրավիրվեց Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կուսակցությունների և խմբավորումների կոնգրես։

Greek demonastration Bitola 1908.JPG

Կոնգրեսին ներկա էին հայկական, արաբական, մակեդոնական ազգային և քաղաքական կազմակերպություններ, ինչպես նաև Սաբահեդինի «Ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության» լիգան։ Փարիզյան կոնգրեսի ընթացքում ձևավորվեց ազգային-հեղափոխական ուժերի միացյալ ճակատ։

Երիտթուրքերը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գնացին փոխզիջումների. երիտթուրքերը համաձայնվեցին ազգային փոքրամասնությունների մշակութային և քաղաքական ինքնորոշման սկզբունքի հետ, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ կբավարարվեն Օսմանյան կայսրության տարածքում ստացած ինքնավարությամբ։ Կոնգրեսի մասնակիցները մշակեցին պայքարի ձևեր և միջոցներ. հրաժարվել բանակում ծառայելուց, հարկեր վճարելուց, կազմակերպել գործադուլներ պետական ապարատի հակակազմավորման համար, և ի վերջո, կազմակերպել զինված ապստամբություն։ Ապստամբության իրականացման համար ընտրվեց 1908 թվականի հոկտեմբեր ամիսը։

Ապստամբությունը և հեղափոխության հաղթանակը

Միջազգային իրադարձությունները արագացրին ապստամբության սկիզբը։ 1908 թվականի հուլիսի 3-ին Մակեդոնիայում Ռեսնա ամրոցի պարետ Նիյազին ապստամբություն բարձրացրեց և հեռացավ լեռներ։ Նրան միացան նաև ԷնվերըՄուստաֆա ՔեմալըՋեմալը և ուրիշներ։

Ottoman-Empire-Public-Demo.png

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տեսնելով, որ Կոստանդնուպոլում և Փոքր Ասիայում տեղակայված զորքերը ևս աջակցում են հեղափոխական ուժերին, որոշում է գնալ զիջումների։ 1908 թվականի հուլիսի 24-ին նա վերականգնում է սահմանադրությունը և նշանակում է ընտրություններ։ Այնուհետև արձակվում են մի շարք դեկրետներ, որոնք սահմանում են խոսքի, տպագրության և կազմակերպությունների ազատություն, համաներում է շնորհվում քաղբանտարկյալներին։ Երիտթուրքերի հեղափոխությունը հաղթանակում է։ Նրանք ձգտում էին համաձայնության գալ նախկին կառավարության հետ։ Այդ նպատակով չի կազմավորվում նոր կառավարություն, իշխանությունը մնում է սուլթանի և նրա կողմից նշանակված կառավարության ձեռքում։

Հեղափոխության հաղթանակի և սահմանադրության վերականգման լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց Օսմանյան կայսրության արաբական նահանգներում։ Արաբները հեղափոխությունը ընդունում էին որպես իրենց հաղթանակ։ Հեղափոխության հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի շրջանում, և նրանք ոտքի կանգնեցին իրենց շահագործողների դեմ։ ԲեյրութումՀուրանումԻրաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան ժողովրդական ելույթներ, որոնք ձախողվեցին։ Արաբական երկրներում դեմոկրատական շարժման թուլության գլխավոր պատճառը կայանում էր նրանում, որ գյուղացիական ելույթները կապված չէին քաղաքներում տեղի ունեցող ելույթների հետ, որտեղ գործող մի շարք դեմոկրատական խմբակներն ընդհանուր լեզու չէին գտնում գյուղի ապստամբական ուժերի հետ։

Արաբները և հեղափոխությունը

Declaration of the 1908 Revolution in Ottoman Empire.png

Մեհմեդ Թալեաթ փաշա

Ահմեդ Ջեմալ փաշա

Բեհաէդդին Շաքիր բեյ

Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արաբական ազգային բուրժուազիայի շրջանակներում մեծ տարածում են գտնում նորացված Թուրքիայի շրջանակներում արմատական բարեփոխումների և ազգային ազատագրման հնարավորության պատրանքները։ Արաբ ազգայնականները խաղադրույքը դնում էին երիտթուրքերի հետ համագործակցության վրա և հույս ունեին նրանց օգնությամբ լուծել արաբական երկրների կենսական խնդիրները։ Արաբ ազգայնականների պատրանքներին ուժեղ հարված եղան թուրքական պառլամենտական ընտրությունները և երիտթուրքերի ծրագիրը, որը հրատարակվեց 1908 թվականի աշնանը, որն ավելի չափավոր էր, քան նախկին ծրագրերը և խոստումները։ Այն անցկացվեց երկաստիճան համակարգով։ Սանջակներում ընտրության ժամանակ ժողովրդի ներկայացուցիչներին չթույլատրվեց մասնակցել ընտրական գործընթացին։ Իսկ ընտրության արդյունքները էլ ավելի հիասթափեցնող էին, քանի որ 245 պատգամավորներից 150-ը թուրք էին և միայն 60-ը՝ արաբ, այն դեպքում երբ 22 միլիոն բնակչության 7.5 միլիոնը թուրք էին, իսկ 10.5-ը՝ արաբ։ Խորհրդարանում պատվիրակությունը չդրսևորեց ոչ մի ինքնուրույնություն, այն աջակցում էր երիտթուրքերին։

Դժգոհ արաբները միավորվեցին 1908 թվականին ստեղծված Լիբերալների կուսակցության «Հիզբ ալ-ահրար»-ի շուրջ, որը աջակցեց Աբդուլ Համիդին պետական հեղաշրջում իրականացնելիս։ 1909 թվականի ապրիլի 13-ին հեղաշրջման արդյունքում գրավվեցին մի շարք կառավարական շենքեր և սկսվեցին ճնշումներ երիտթուրքերի դեմ։ Սակայն երիտթուրքերը կարողացան Մուստաֆա Քեմալի և Մահմուդ Շևկետ փաշայի գլխավորությամբ հակահարված տալ ապստամբներին։ 1909 թվականի ապրիլի 27-ին նրանք գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II-ին, նրա փոխարեն գահին նստեցրին եղբորը՝ Մահմեդ V-ին։ Իշխանությունը վերահաստատելով՝ երիտթուրքերը վերջնականապես հրաժարվեցին այն խոստումներից, որ տվել էին Փարիզյան կոնգրեսի ընթացքում ազգային փոքրամասնություններին, սկսեցին համագործակցել ծայրահեղական կազմակերպությունների հետ՝ ճնշելու համար դժգոհությունների ալիքը։ Ազգային կազմակերպությունները փակվեցին։ Փակվեցին ազգային դպրոցները, և թուրքերենը սկսեց պարտադրվել բոլոր դպրոցներում։

Արաբական քաղաքական ուժերը. Օսմանյան կայսրության մասնատման սկիզբը

Հեղափոխությունից հետո արաբական ազգայնական շարժման կենտրոնը տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, որտեղ կենտրոնացվեցին սպաները, ուսանողները, բարձրաստիճան պաշտոնյաները։ 1908 թվականի սեպտեմբերի 2-ին Կ․ Պոլսում հավաքի ժամանակ արաբները հիմնեցին առաջին քիչ թե շատ զանգվածային արաբական կազմակերպությունը, որը ստացավ «Արաբա-Օսմանական եղբայրություն» անվանումը՝ «Ալ-Իխա ալ-արաբի ալ-օսմանի» (արաբ․՝ الإخاء العربي العثماني‎‎), որն ուներ իր թերթը։ Եղբայրության ղեկավարները պանօսմանիզմի կողմնակիցներ էին և ընդունում էին այսպես կոչված «օսմանյան ազգի» գոյությունը։ Միակ ազգային պահանջներն էին ազգային հավասարությունը, արաբերենով կրթությունը և արաբական սովորույթների պահպանումը։ Եղբայրության ղեկավարները երիտթուրքական կուսակցությանը պատկանող արաբներ էին։ 1909 թվականին նրա գործունեությունը արգելվեց։

Հայտնի ազգային կազմակերպություններ էին «Գրական խմբակը» և «Կահտանիան»: 1909 թվականի ամռանը գաղտնի «արաբա-օսմանական եղբայրության» փոխարեն նրանք Կոստանդնուպոլսում հիմնեցին «Գրական Խմբակը»՝ «ալ-Մունթադա ալ-ադաբի» (արաբ․՝ المنتدى العربي‎‎)։ Հաշվվում էր մի քանի հազար անդամ, մեծամասամբ՝ ուսանողներ։ Այն իր մասնաճյուղերն ուներ Սիրիայի և Իրաքի շատ քաղաքներում։ 1909 թվականի վերջին «Գրական խմբակի» ներկայացուցիչ Աբդ ալ-Քերիմ Խալիլը հիմնադրեց գաղտնի քաղաքական կազմակերպություն։ Արաբների միֆական նախնի Կահտանի անունով այն կոչվեց «Կահտանիա» (արաբ․՝ قحطانية‎‎)։ Այս ընկերությունը հիմնականում բաղկացած էր արաբ սպաներից, որոնք ծառայում էին թուրքական բանակում։ Նրանք ենթադրում էին վերակառուցել Օսմանյան կայսրությունը և ստեղծել երկազգ արաբա-օսմանյան պետություն Ավստրո-Հունգարիայի օրինակով։

1911 թվականին Փարիզում մի խումբ արաբ ուսանողներ հիմնադրեցին «Երիտարաբական միությունը» (արաբ․՝ جمعية العربية الفتاة‎‎), իրենց առջև նպատակ դնելով լինել այն, ինչ երիտթուրքերը Թուրքիայի համար։ Ավելի որոշակի ծրագիր հասունացավ աստիճանաբար՝ հենվելով արաբական անկախության սկզբունքների վրա։ Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին պահանջել արաբական երկրների անկախացումը և պայքարում էին արաբների ազատագրման համար թուրքերից և այլ օտարերկրյա տիրապետությունից։ «Երիտարաբական միությունը» գործում էր խիստ գաղտնի։ Նրանք իրենց փաստաթղթերում օգտագործում էին բազմաթիվ գաղտնաբառեր։ Ուսումը ավարտելուց հետո հայրենիք վերադառնալով, նրանք մտան ակտիվ քաղաքական պայքարի մեջ։ 1913 թվականին նրանք հանդես եկան բոլոր արաբական ազգային կուսակցությունների և կազմակերպությունների միավորման նախաձեռնությամբ։ Այս միությունը մեծ դեր խաղաց արաբական ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ։

1913 թվականի հունիսի 1823-ը տեղի ունեցավ Արաբական առաջին կոնգրեսը, ներկա էին 24 պատվիրակ, որոնցից 19-ը՝ Սիրիայից և Լիբանանից, 2-ը՝ Իրաքից, 3-ը՝ ԱՄՆ-ի արաբական համայնքներից։ Այն պահանջեց ճանաչել արաբների ազգային իրավունքները և արաբներին տալ ավելի մեծ մասնակցություն Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարությունում, ինչպես նաև ինքնավարություն տալ արաբական նահանգներին։ Կոնգրեսի բանաձևերը ներկայացվեցին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, Փարիզում մեծ տերությունների դեսպաններին և թուրքական կառավարությանը։ Քանի որ այդ ընթացքում Ֆրանսիան թուրքերի հետ վարում էր պարտքի շուրջ բանակցություններ և հետևաբար մեծ ազդեցություն ուներ Թուրքիայի վրա, Փարիզ հրավիրեց Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ Միհդատ Բեյին, ով էլ երիտթուրքական կուսակցության անունից ստորագրեց համաձայնագիր կոնգրեսի ներկայացուցիչ Ալ-Զահրավիի հետ։ Սակայն համաձայնագիրը չիրականացավ։ Երիտթուրքերը արեցին ամեն հնարավորը, որ ձախողեն համաձայնագրի իրականացումը։

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը:1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն համակերպվէլ է իր դրության հետ:Թուրքական կառավարությունը ազատագրական շարժումները կանխելու նպատակով Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս,սակայն այդպես էլ չեն գրավում:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Համիդյան ջարդեր

Հայկական կոտորածներ 1894-1896 (հայտնի է նաև Համիդյան ջարդերՀամիդյան կոտորածներ անվանումներով), հայերի զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և Հայկական հարցին վերջ տալու նպատակով։

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։ Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Ազգային հարցը պետության մեջ դարձավ այն վճռական խնդիրը, որի հետ էր կապվում արևելյան բռնապետության բախտը։ Ստեղծվեց Օսմանյան կայսրությունը ճգնաժամից դուրս բերելու մանրակրկիտ մշակված, գործունակ, բայց ըստ էության հրեշավոր ծրագիրը, որն ուներ ամուր գաղափարախոսական հենք՝ ի դեմս իսլամիզմի և օսմանիզմի հիմնարար դրույթների միախառնման։ Սուլթանը, միաժամանակ ձգտում էր իր համար հենարան ստեղծել՝ դաստիարակելով եվրոպական կրթության տեր, բայց մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն նոր սերունդ։ Պետք է նշել նաև, որ թուրքական սուլթանները միշտ և ամենուրեք չափազանց բիրտ ու դաժան քաղաքականություն էին վարում իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում և հայերի նկատմամբ։ XIX դարի երկրորդ կեսին, հատկապես Հայկական հարցի արծարծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում, սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքներն ավելի ուժեղացան։ Եվ ահա սուլթան Աբդուլ Համիդը, որը գահ էր բարձրացել 1876 թվականին, ծրագրել էր հայերի մասսայական կոտորածներ կազմակերպել և լկտիաբար հայտարարում էր, թե Հայկական հարցը պետք է լուծել հայերին կոտորելով։ Լուծելով արտաքին բնույթի բազմաթիվ այլ հարցեր, սուլթանը միաժամանակ լուծում էր նաև ներքին խնդիրները։ Հայության դեմ ուղղված իր քաղաքականությունը Աբդուլ Համիդ II-ը սկսել էր իրագործել դեռ 1880-ական թվականներից։ Ինչպես ժամանակին ճիշտ նշել էր Հայկական դատի պաշտպաններից մեկը՝ Մաքքոլմ Մաք Քոլլը, նախ և առաջ պատերազմ հայտարարվեց հայերի կրթական համակարգին, դավանանքին և մշակույթին։ Համիդը գիտակցում էր, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքի դեմ պայքարում պետք է վճռվեր լինել-չլինելու համլետյան հարցը։ Այս սուլթանի օրոք էր, որ կառավարության կողմից սկսեց կիրառվել նաև մշակութային ցեղասպանություն։ Ընդ որում, եթե ֆիզիկական բնաջնջման մարտավարությունը հնարավոր էր ժամանակ առ ժամանակ հանել զինանոցից, արտաքին պայմաններից կամ այլ նկատառումներից ելնելով, ապա պետականորեն ղեկավարվող մշակութային ցեղասպանությունը չդադարեց հայ ժողովրդի նկատմամբ և շարունակվում էր ավելի քան հարյուր տարի։ Միաժամանակ, սուլթանը փորձում էր անմիջական հարված հասցնել Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին՝ անտանելի պայմաններ ստեղծելով նրանց գոյության համար։ Սովորական են դառնում հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները, խաղաղ բնակչության կողոպուտը, թալանն ու բռնություները։ Հայաբնակ բոլոր մարզերում ստեղծվում է յուրահատուկ հակահայկական վարչակարգ։ Երկիրը վեր է ածվում մի կատարյալ դժոխքի։ «Առաջին քայլը,- գրում էր ժամանակի խոշորագույն հրապարակախոսներից մեկը՝ Էմիլ Դիլոնը,- բնաջնջման ծրագրի իրականացման ուղղությամբ, այն էր, որ պարբերաբար քայքայեն ժողովրդին» : Դա նախ և առաջ իրականացվում էր ամենադաժան հարկային քաղաքականությամբ։ Հատկապես ծանր էին գլխահարկը և ռազմական հարկը։ Սուլթանը տնտեսական ճնշումները զուգակցում էր ամենանուրբ քաղաքական հետապնդումներով։ Պետական քաղաքականության աստիճանի էր բարձրացվել մուսուլմանների բնակեցումը հայաբնակ գյուղերում և շրջաններում։ Ընդ որում, վերաբնակիչները տասը տարով ազատվում էին ռազմական ծառայությունից, ստանում էին անվճար հողատարածություններ և նյութական օժանդակություն։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։ Սուլթանի ծրագրում հատկապես մեծ դեր էր հատկացվում քրդերին։ Եվ ահա այդ նույն քրդերից էլ կազմվում են այսպես կոչված «համիդիե» գնդերը, որոնց ստեղծումով էլ սկսվում են հայության բացահայտ ջարդերը։ Խոսելով համիդյան զուլումի մասին՝ անհրաժեշտ է առավել հանգամանորեն անդրադառնալ ջարդերի մեխանիզմին։ 1890-ական թթ. թուրքական կառավարությունը վերջնականապես մշակեց և հարստացրեց կոտորածներն իրականացնելու դարավոր զինանոցը։ Դա նման ծավալներով բնաջնջման առաջին փորձն էր, ուստի և որոշ վայրերում տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպված իրագործել կենտրոնի հրահանգները։ Ուշադիր քննությունը ևս մեկ անգամ համոզում է, որ 1894 թվականից մինչև 1897 թվականն ընկած ժամանակահատվածի արյունալի իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված են եղել և իրականացվել են սահմանված հաջորդականությամբ։ Սուլթանը նախ փորձում էր հարվածել հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին և Վանին։ Այսպիսով, հայերի մասսայական կոտորածները Թուրքիայում սկսվեցին 1890-ական թվականներից, որի առաջին զոհը դարձավ հերոսական Սասունը։ Սասունը, որն ուներ շուրջ 35 հազար հայ բնակչություն և մեկ տասնյակ գյուղախմբեր, դեռ 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թվականին Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի կազմակերպումն ու ղեկավարումը։ Թուրքական իշխանությունները 1891-1892 թթ. Սասունի դեմ հանեցին քրդական ցեղերին, համիդիե հեծելազորային ջոկատներին ու ոստիկանական կանոնավոր ուժերին։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները. 1.հանձնել հեղափոխականներին, դրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին, 2. հանձնել զենքերը, 3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը, 4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։ Առաջարկված պայմանները երկընտրանքի առաջ կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Եվ ահա Սասունն ընտրեց պայքարի ուղին։ Թուրքական իշխանությունները, սակայն շուտով Սասունն առան օղակի մեջ, իսկ արդեն 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան։ Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կարինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Սասունի դեմ դուրս է բերվել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը։ 1894 թ. օգոստոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց, որը սակայն, մերժվեց սասունցիների կողմից։ Նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին թուրքական բանակատեղի, որտեղ նրանց անմիջապես սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։ Որևէ տեղից օգնություն չստանալով և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Չավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին և շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը։ Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։ 1894 թ. Սասունի աշխարհացունց ջարդերին՝ մեծ տերություններ աչքի առջև հաջորդեցին Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, վանի, Եվդոկիայի և այլ վայրերում տեղի ունեցած կոտորածները։ Սասունի ապստամբությունը ունեցավ գործնական որոշակի հետևանքներ։ Այստեղ տեղի ունեցած դեպքերն ամենուր ցնցեցին հայությանը։ Առաջավոր մարդկության շատ ներկայացուցիչներ բողոքի ու զայրույթի ձայն բարձրացրին սուլթանի ջարդարար քաղաքականության դեմ՝ մեծ տերություններց պահանջելով միջամտություն։ Արգելելով օտարերկրացիների մուտքը Սասուն՝ սուլթանը փորձեց մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը, բայց ի վերջո ստիպված էր տեղի տալ։ Սասունի ապստամբությունը միաժամանակ առաջ մղեց Հայկական հարցը՝ ակտիվացնելով այդ ուղղությամբ տերությունների ձեռնարկած դիվանագիտական քայլերը։ Ցանկանալով խանգարել Հայկական հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրած Անգլիային, որը ջանում էր հայության շրջանում խիստ մեծացնել իր ազդեցությունը, Ռուսաստանը և նրա դաշնակից Ֆրանսիան ստիպված էին համաձայնության գալ նրա հետ։ Մեծ տերությունների պահանջով 1895 թ. հունվարին Սասուն ժամանեց ջարդերի պատճառները քննող թուրքական կառավարական հանձնաժողով, որին որպես դիտորդներ մասնակցում էին Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ 1895 թվականի մայիսի 11-ին Կ. Պոլսի անգլիական, ռուսական և ֆրանսիական դեսպանները հայկական վեց նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր ներկայացրին Բ. Դռանը։ 13 գլուխներից և 40 հոդվածներից բաղկացած բարենորոգումների այդ ծրագիրը նախատեսում էր որոշ չափով բարեփոխել վերը նշված նահանգների կառավարումը, բարելավել դատական գործը, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Ծրագիրը, սակայն խիստ սահմանափակ էր և չէր կարող բավարարել ավելի արմատական դիրքերի վրա կանգնած հայությանը։ Դրանով հանդերձ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունը առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կչափավորեր կամայականությունները։ Սուլթանը, սակայն մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր։ Առերևույթ շնորհակալությամբ ընդունելով ներկայացված նախագիծը՝ սուլթան Աբդուլ Համիդը զանազան պատրվակներով ամիսներ շարունակ ձգձգում էր բարենորոգումներն իրականացնելուն ուղղված գործնական քայլերի կատարումը։ Սուլթանը համառորեն պահանջում էր հայ ազատագրական շարժումների անհապաղ դադարեցում՝ հայտարարելով, որ միայն խաղաղ պայմաններում է հնարավոր իրականացնել բարենորոգումները։ Այս հարցում սուլթանին օգնության էր գալիս Հայկական հարցի շուրջ այդ ամիսներին ծավալված դիվանագիտական պատերազմը՝ մի կողմից Անգլիայի, մյուս կողմից ռուս-ֆրանսիական ալյանսի միջև, որը փորձում էր զսպել Անգլիայի ակտիվությունը և իր հովանավորության տակ վերցնել Թուրքիան։ Այսպիսով, Հայկական հարցը հայտնվում է յուրատեսակ կախարդական շրջանակում։ Ստեղծված ճգնաժամային, սպասողական, ծանր ու տագնապալից իրավիճակում հասունանում է նոր ելույթի գաղափարը։ Նման պայմաններում ռումբի պայթյունի տպավորություն թողեց 1895 թ. սեպտեմբերի 18-ին Կ. Պոլսում հնչակյանների կազմակերպած ցույցը։ Շուրջ 4 հազար ցուցարարներ շարվեցին դեպի Բաբ Ալի՝ թուրքական կառավարության նստավայրը՝ իրենց հետ տանելով սուլթանին և եվրոպական տերություններին ուղղված հնչակյանների կազմած պահանջագիրը, որում նկարագրելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկվում էր վերջ տալ անօրինություններին և ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը։ Ոստիկանությունը թույլ չտվեց հանձնել խնդրագիրը։ Վաղօրոք տեղյակ լինելով ցույցի մասին՝ կառավարությունը ռազմական պատրաստություն էր տեսել։ Ցույցն ավարտվեց քաղաքում հայերի ընդհանուր ջարդով, որին զոհ գնաց մոտ երկու հազար մարդ։ Բաբ Ալիի ցույցից հետո սուլթանը շտապեց իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը՝ ամենուրեք ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու և դիվանագիտական խաղաքարտերը կրկին խառնելու նպատակով։ 1896 թվականի հոկտեմբերի 18-ին, նախապես փոփոխություններ կատարելով, նա ստորագրեց Մայիսյան բարենորոգումների ծրագիրը։ Սուլթանի հրապարակած բարենորոգումների հրովարտակը կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացավ։ Սուլթանական կառավարությունը բացահայտորեն պատժիչ միջոցներ սկսեց կիրառել հայ ազատագրական պայքարի հետագա վերելքը կանխելու, հայոց զինյալ պայքարն արմատախիլ անելու համար։ 1895 թվականի սեպտեմբերի 30-ին ահավոր կոտորած տեղի ունեցավ Բաբերդում։ 1895 թվականի հոկտեմբերի 5-ին սկսվեց Տրապիզոնի սարսափելի ջարդը։ Սրի քաշվեցին հազարավոր հայեր, ավերվեցին շրջակայքի հայկական բնակավայրերը։ Հոկտեմբերի 7-ին կոտորած է սկսվում Դերջանի գավառում։ Հոկտեմբերի 13-ին յաթաղանի զոհ դարձան Բաղեշ քաղաքի և նրա շրջակա գյուղերի հայ բնակիչները։ Երկու ամսվա ընթացքում կոտորածների ալիքը տարածվեց հայաբնակ համարյա բոլոր մարզերում։ Տասնյակ հազարավոր կանայք, երեխաներ, ծեր և երիտասարդ բնակիչներ ոչնչացվեցին Երզնկայում, Դերջանում, Բիթլիսում, Ուռհայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում, Սղերդում, Սեբաստիայում, Այնթափում, Մարաշում և այլուր։ Կոտորածը սարսափելի բնույթ է ստանում Եդեսիայում։ Սուլթանի կարգադրության համաձայն, հոկտեմբերի 16-ին թուրքական կանոնավոր զորքը և ամբոխը հարձակվում են հայկական խանութների վրա, կողոպտում ամեն ինչ, ավերում և հրկիզում։ Ավելին, կառավարությունը կրոնական մոլեռանդությամբ վարակված խուժանին զենք է բաժանում և կոչ անում՝ կոտորել հայերին և զավթել նրանց ունեցվածքը։ Սակայն, հայերը հիմնականում ապրելով մեկ թաղամասում, կարողանում են դիմադրություն կազմակերպել և թշնամուն ետ մղել։ Փաստորեն, սա արևմտահայոց ցեղասպանության սկիզբն էր, ցեղասպանություն, որի արդյունքում ոչնչացվեց իր Հայրենիքում ապրող օսմանահպատակ հայությունը։ Ինչպես նշեցինք, թուրք ջարդարարները իրենց հարվածն ուղղում են նաև հայ ազատագրական շարժման կենտրոններից նաև Զեյթունի դեմ։ Սուլթան Համիդի աչքի փուշը Սասունից հետո կամ նրան համահավասար Զեյթուն լեռնագավառն էր, որը մեկ անգամ չէ, որ հարյուրավոր թուրք ասկյարներ էր փռել իր պատերի տակ, կառավարական հարկահաններին արգելել մտնելու արծվաբույն։ Սուլթանական կառավարությունը դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջ համակարգ։ Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդող միջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներ նշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբ հալածանքները ստեղծել էին պայթյունավտանգ իրավիճակ։ Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյան բարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։ Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպված բնույթ տալու գործում վճռական դեր խաղացին Զեյթուն ժամանած հնչակյան գործիչներ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (Գրիգոր Ղարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան)։ Ձգտելով ապստամբությանը տալ համահայկական հնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էին այն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացան Ենիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցությունը, որն անվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։ Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թվականի հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները գրավեցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը, որը հանձնվեց հոկտեմբերի 16-ի առավոտյան։ Զեյթունի զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։ Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նրա գլխավորած արևելյան բանակը Մարաշից, իսկ Ալի բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալով երեսուն հազար զինված զեյթունցիներ։

Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախ գրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝ Ֆռնուզը։ Դա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակի խնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևս վիճակված է նույն ճակատագիրը։

Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝ հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյի բանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվների ընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայց նրանց հաջողություններն ըստ երևույթին դրանով էլ ավարտվեցին, քանզի Զեյթունը շարունակում էր մնալ անառիկ։

Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բ. Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։

Ի վերջո, 1896 թվականի փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց այնուհանդերձ կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։

Զեյթունի հերոսական ապստամբությունը հսկայական ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման պատմության մեջ՝ փորձելով հակադրվել սուլթանական ջարդարար քաղաքականությանը։

Նշենք նաև, որ հայությունը ինքնապաշտպանության է դիմում նաև Վանում։ Ջարդերի բոթը և գավառներից տեղահանված բնակչության մուտքը Վան՝ անհանգստացրին վանեցիներին՝ հարկադրելով մտածել ինքնապաշտպանության մասին։ Հունիսի 3-ի գիշերը զինյալ բախում տեղի ունեցավ թուրքական պահակախմբի և Պարսկաստանից աղ տեղափոխող մաքսանենգ քրդերի միջև։ Հունիսի 4-ի առավոտվանից հայկական ինքնապաշտպանությունը կանոնավոր մարտերի բնույթ ստացավ։ Մինչև հունիսի 6-ը հայկական դիրքերը մնացին աներեր՝ զորքի, թուրք և քուրդ խուժանի կատաղի գրոհների հանդեպ։

Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց՝ մուսուլմանական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադէդդինը ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ 400 զոհ։

Այսպիսով, մենք կարող ենք անցկացնել սուլթանական ջարդարար քաղաքականության որոշակի դասակարգում։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։ Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրրեը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։ Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։ Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։ Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թթ. կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թ. մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ 1895 թ. նոյեմբերին նա գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին. «Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին: Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ:… Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից»: Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից: Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը: Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծամասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»: Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը։ Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։ Այսպիսով, անժխտելի է, որ 1880-ական թվականներից սկսյալ մինչև 1890-ական թվականների վերջերը թուրքական պետական վարչամեքենան Աբդուլ Համիդ II սուլթանի անմիջական ղեկավարությամբ, սկսեց իրականացնել հայ ժողովրդի օսմանահպատակ հատվածի սիստեմատիկ բնաջնջման ծրագիրը։ Այդ քաղաքականությունը մասմաբ ձախողվեց շնորհիվ հայ ժողովրդի ազգային-ազատագրական զինված պայքարի, որը, չնայած ծանրագույն կորուստներին, տոկալով և դիմադրելով Օսմանյան կայսրությանը կանգնեցրեց ներքին և արտաքին բնույթի այնպիսի բարդությունների առջև, որոնք ստիպեցին թուրքական կառավարող շրջաններին, առժամանակ դադարեցնել հայության ֆիզիկական ոչնչացման քաղաքականության իրականացումը։

1895-1896 թթ. կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են։ Ցեղասպանության կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու սուլթան Աբդուլ Համիդ II-ը ստացել է «կարմիր սուլթան», «արյունոտ սուլթան», «մարդասպան», «մեծ ոճրագործ» անունները։ Այդ կոտորածների հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար, բռնի մուսուլմանացվել է 100 հազար, նույնքանն էլ տարագրվել է տարբեր երկրներ։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։ Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին: Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին… որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ…Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ: Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ: Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին: Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան» :

Պատմություն

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ ԱնգլիանՖրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»: Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ինքնապաշտպանական մարտերը

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին ապստամբել է Զեյթունը (Զեյթունի ապստամբություններ 1862, 1877-78, 1895)։ 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու մուսուլմանական խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարությունը Վան է ուղարկել նոր ուժեր, որոնք, չկարողանալով գրավել քաղաքը, հրետակոծել ու այրել են այն։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ երկրից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել հայերի անվնաս հեռանալը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հազար թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած դիմադրությանը, հայերը նահատակվել են, ազատվել է ընդամենը 30-35 մարդ։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, ՄալաթիայումՄուշում և այլուր։

Ինքնապաշտպանական մարտերում ծնվել են ազգային հերոսներ Գևորգ ՉաուշըՓարամազը, Հրայրը (Ուրվական), Աղբյուր Սերոբը, Մուրադը և ուրիշներ, ովքեր իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր ու գավառներ։

Հետևանքները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ ՖրանսըՅոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Հայկական կոտորածներ

Հայերի զանգվածային կոտորածները Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ նպատակ ունենալով ճնշել հայ ազգային-ազատագրական շարժումը և վերացնել Հայկական հարցը: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի և հայերի հարցը  դարձել է ​եվրոպական տերությունների ուշադրության առարկա: Բեռլինի կոնգրեսից (1878) հետո հայերի վիճակը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, հակառակ կոնգրեսի որոշման, ավելի է վատթարացել: 1894-ին Սասունի ինքնապաշտպանության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը: Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանի կառավարությանն են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր,որն առավելապես հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի վիճակը բարելավելու նպատակ:Սակայն,Աբդուլ Համիդ ll-ը շարունակել է հայաջինջ քաղաքականությունը: 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյաննները Կ. Պոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ «Մայիսյան բարենորոգումները» թուրքական կառավարությանը հարկադրաբար կենսագործել տալու նպատակով: Այդ օրը Կ. Պոլսում կոտորվել Է 2000 հայ;Ջարդեր տեղի ունեցան նաև   Տրապիզոնում,՝ Բաբերդում, Դերջանում,  Երզնկայում, ՝ Չարսանճագում և Քըղիում, հ Բաղեշում և Գյումուշխանեում,  Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում,  Կարինում,Խարբերդում, Ակնում, Դիարբեքիրում, Մարզվանում, Սեբաստիայում, նոյեմբ. Զիլեում և այլուր: Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության: 1895-ի հոկտ. ապստամբել է Զեյթունը 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց: Թուրքական կողմը խոստացել է ապահովել նրանց անվնաս անցումը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հզ. թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին: Չնայած 10-12 օր տևած հերոսական դիմադրությանը, նրանց մեծ մասը նահատակվել է : 1894-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագոր-ծություններից են, ցեղասպանությանը, որի հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, բռնի մահմեդականացվել 100000-ը, 100000 հայ տարագրվել է տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, Օսմանյան կայսրության հայաբնակ վայրեր, սաստկացել է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ազգային և տնտեսական ճնշումը:Եվրոպական տերությունները հայ ժողովրդի ողբերգությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով և ոչինչ չարեցին ցեղասպանությունը կանխելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը մեծապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, նեղուցներում և Մերձավոր Արևելքում: Այս հանգամանքը չէր բխում եվրոպական մեծ տերությունների շահախնդրություններից, որոնք անհապաղ միջոցներ ձեռնարկեցին` Ռուսաստանին զրկելու ձեռք բերած նվաճումներից: Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի անզիջում դիրքորոշումը հնարավոր էր դարձնում նույնիսկ պատերազմի բռնկում նրանց և Ռուսաստանի միջև: Եվ քանի որ վերջինս պատրաստ չէր պատերազմի, ուստի համաձայնվեց միջազգային կոնգրես հրավիրելու և կնքված հաշտության պայմանագիրը վերանայելու առաջարկներին: Նախատեսվեց նոր կոնգրեսը հրավիրել 1878 թ. ամռան սկզբներին Բեռլինում: Կ. Պոլսի հայ հասարակական շրջանները որոշեցին մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա, որն այնտեղ պաշտոնապես ներկայացնելու էր «հայ ազգի ցանկություններն ու ձգտումները»: Պատվիրակության գլուխ կարգվեց ճանաչված հոգևորական Մկրտիչ արքեպ. Խրիմյանը, քարտուղար` Մինաս Չերազը, անդամներ` Ստեփան Փափազյանը և Խորեն Նար-Պեյը: Պատվիրակությունը կոնգրեսին էր ներկայացնելու մի խնդրագիր, որի բովանդակությունը հետևյալն էր. 1. Հայկական գավառները պետք է համախմբվեին մեկ ընդհանուր նահանգի մեջ, որը կառավարվելու էր քրիստոնյա կառավարչի (նախընտրելի էր հայ) կողմից` հինգ տարի ժամանակով: 2. Նահանգապետը օժտված էր լինելու գործադիր իշխանությամբ և կարող էր պաշտոնանկ արվել միայն տերությունների համաձայնությամբ: Նրա նստավայր էր նախատեսվում Էրզրումը: 3. Նահանգի հարկերից ստացվող եկամտի 20%-ը տրվելու էր ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած 80%-ը պետք է հատկացվեր տեղի լուսավորության, առողջապահության, ճանապարհաշինության և տնտեսության զարգացման կարիքներին: 4. Սահմանվելու էր դավանանքի ազատություն, կազմվելու էին քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքեր: 5. Վարչական և դատական հիմնարկներում պետք է ապահովվեր քրիստոնյաների և մահմեդականների հավասարաչափ մասնակցության իրավունքը: Ոստիկանների թիվը պետք է հարաբերականորեն համապատասխաներ մահմեդական և հայ բնակչության թվին: 6. Հայերենը, թուրքերենի հետ հավասարաչափ, գործածության մեջ էր դրվելու վարչական ու դատական հիմնարկներում և դառնալու էր պաշտոնական լեզու: 7. Քրդական և չերքեզական հրոսակախմբերը զինաթափվելու էին, իսկ նրանց ասպատակությունների դեմ պայքարելու համար ստեղծվելու էին տեղական ոստիկանական ուժեր` եվրոպացի սպայի հրամանատարության ներքո: 8. Նշված բարենորոգումները կյանքում կիրառելու և վերահսկելու պատասխանատվությունը դրվելու էր միջազգային հանձնախմբի վրա: Ինչպես ակներև է, հայկական այս ծրագրով չէր դրվում Թուրքիայից Արևմտյան Հայաստանի անջատման խնդիրը, չէր առաջարկվում հայկական նահանգները միացնել Ռուսաստանին, այլ դրվում էր միայն բարենորոգումների խնդիր, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին բալկանյան սլավոնների շրջանում կատարված բարենորոգումները: Ծրագրին կցված տեղեկագիրը պարունակում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ազգաբնակչության թվաքանակի վերաբերյալ հավաստի վիճակագրություն: Դրա համաձայն կայսրության 3 միլիոն հայերից Արևմտյան Հայաստանում բնակվում էր 1.330 հազարը: Նույն տարածքում թուրքերի թիվը կազմում էր 530 հազար, քրդերինը` 120 հազար, մյուս ազգություններինը` 82 հազար: Փաստորեն հայերն Արևմտյան Հայաստանում բացարձակ մեծամասնություն էին կազմում բնակչության ընդհանուր թվում: Հետաքրքիր է, որ սուլթանը քաջատեղյակ էր վերոնշյալ խնդրագրին ու տեղեկագրին և անգամ խրախուսեց պատրիարքին` հայկական պատվիրակություն ուղարկելու Բեռլին: Նման դիրք բռնեց նաև Անգլիան: Այս ճանապարհով նրանք փորձում էին սեպ խրել հայերի և ռուսների միջև և, ի վերջո, ձախողել հայերի պահանջները, իսկ Հայկական հարցն ամփոփել իրենց մտադրությունների շրջանակներում: Եվ դա նրանց հաջողվեց: Նախքան Բեռլին հասնելը հայկական պատվիրակության անդամները եղան Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Ս. Պետերբուրգում, հանդիպումներ ունեցան քաղաքական, դիվանագիտական շրջանակների հետ, որոնք խոստացան կոնգրեսում պաշտպանել հայերի դատը: Պատվիրակությունն ամբողջ կազմով Բեռլին ժամանեց մայիսի կեսերին և կոնգրեսի մասնակիցներին բաժանեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից փաստաթղթերը, որոնք հենց սկզբից բավարար ուշադրության չարժանացան: Կոնգրեսի աշխատանքներն սկսվեցին հունիսի 1-ին և ավարտվեցին ճիշտ մեկ ամիս անց` հուլիսի 1-ին: Հայ պատվիրակների բոլոր փորձերը` մասնակցելու Կոնգրեսին` մերժում ստացան, ուստի նրանք ստիպված էին բավարարվել միայն մասնակից երկրների պատվիրակների հետ առանձին հանդիպումներով: Բեռլինի կոնգրեսում վերանայվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի համարյա բոլոր դրույթները, այդ թվում և Հայկական հարցին վերաբերող 16-րդ հոդվածը: Կոնգրեսում տնօրինում էին անգլիական դիվանագետները և հենց նրանց թելադրանքով ընդունվեց բանաձևի 61- րդ հոդվածը` հետևյալ ձևակերպումով. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհետևեն դրանց կիրառմանը»: Կոնգրեսը որոշեց «հայաբնակ մարզերում» բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքերի առկայությամբ, այլ, ընդհակառակը, դրանք անցկացվելու էին այնտեղից ռուսական բանակի դուրս գալուց հետո: Փաստորեն հայկական բարենորոգումների իրագործման իրավական երաշխիքը` ռուսական բանակի ներկայությունը, փոխարինվում էր տերությունների` բարենորոգումներին վերահսկելու անորոշ երաշխավորությամբ: Հատկանշական է, որ 61-րդ հոդվածում Հայաստան անվանումը այլևս չէր հիշատակվում, այլ օգտագործվում էր «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Իսկ թե որո՞նք էին այդ մարզերը և ի՞նչ բնույթի էին լինելու բարենորոգումները, այդ մասին ոչինչ չէր ասվում: Այսպիսով, Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից` այն դարձավ միջազգային դիվանագիտության շահարկումների առարկա` բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին: Հայկական հարցի շահարկման դիմաց Անգլիան Թուրքիայից կորզեց Կիպրոսը, ինչպես նաև տնտեսական ու առևտրական բազում առանձնաշնորհումներ: Բեռլինի կոնգրեսը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայկական հարցի համար: Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի հետ:

Արևելյան հարց

Բալկանյան թերակղզին 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո

Արևելյան հարցԵվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրությունԱվստրիաՊրուսիաՖրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 18771878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։