Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հաշվետվություն

58602856_383590245823042_8481030903026417664_n

Ավարտվում է ուսումնական տարին:  Ուսումնական այս մեկ տարում ես ունեցա շատ ձեռքբերումներ, հասկացա, թե ինչն է արդար, ինչը` ոչ։ Առաջինը կցանկանամ անդրադառնալ բնագիտության և էկոլոգիա առարկաներին,  ընկեր Նելլիի  օգնությամբ մենք հասկացանք, ինչ է նշանակում շրջապատը պահել մաքուր, այդ ամենի հետ մեկտեղ մենք դասաժամերին քնարկեցինք ՀՀ խնդիրները, փորձեցինք գտնել լուծումներ,  ինքներս ստեղծեցինք Շիրակի մարզի մասին տեսանյութ։ Շնորհակալ եմ տիկին Կարինեին, քանի որ նա մեզ բացի մայրենի լեզվից մեր մշակույթի մասին է պատմում, Երևանի արձանների և հուշարձանների մասին տեղեկություններ  տալով` մանրամասն ծանոթացրեց մեր քաղաքին։ Ճամփորդել ենք Չարենցի կամար և  Գառնու հեթանոսական տաճար տիկին Կարինեի  հետ, այնտեղ   ընդհանուր պարապմունք ենք անցկացրել և հրաշալի օր անցկացրել։ Իմ  ընկերուհիների  հետ  մասնակցել ենք քոլեջի բարելավման աշխատանքներին։ Բոլոր ուսուցիչների հետ իրականացրել ենք մի շարք նախագծեր, շատ հետաքրքիր էր: Կարդում ենք նախագիծը, որը մեզ ավելի մոտիկից ծանոթացրեց մեր մեծ գրողների կյանքին ու ստեղծագործություններին`  ավելի խորացնելով մեր գիտելիքները։ Միասին կազմակերպեցինք խաղ մրցույթ։ Ընկեր Արտակի շնորհիվ տակառագործության և գինեգործության ժամերին ծանոթացել ենք   գինու մշակման նուրբ արվեստին։ Ընկեր Սամվելի հետ հասարակագիտության դասաժամին քննարկել ենք մի շարք թեմաներ,  իսկ պատմության ժամին խորացրել մեր գիտելիքները հին Հայաստանի մասին։ Շնորհակալություն մյուս բոլոր ուսուցիչներին` միսս Մելքոնյանինընկեր Մանիկին, ընկեր Մարինեին, որ այս մեկ տարվա ընթացքում իրենց իմացածը փոխանցել են մեզ և համբերատար մնացել մեր կողքին։ Ինձ համար շատ պարտավորեցնող էին յուրաքանչյուր ուրբաթ եկեղեցում ժամերգությունները, և ես իմ ընկերների հետ մշտապես մասնակցել եմ:

Հաշվետվություն

Ահա և ավարտվեց առաջին կիսամյակը։ Մենք այս մի քանի ամիսների ընթացքում հասցրեցինք ձեռք բերել շատ ընկերներ, ծանոթանալ դպրոցի մշակույթին և ավանդույթներին։ Հասկացա, որ այս դպրոցը տարբերվում է ցանկացած այլ դպրոցից, տարբերություները շատ են. օրինակ այն՝ որ մենք այս դպրոցում աշխատում ենք համակարգչով, այլ ոչ թե դասագրքով, առավոտյան մինչ դասի անցնելը մենք միասին պարում ենք, երգում…

Ծանոթացանք ուսուցիչներին, ովքեր պատրաստ էին օգնել ամեն հարցում։ Միասին հենց առաջին օրը ճանապարհորդեցինք, մենք հաղթահարեցինք Արագած լեռան հարավային գագաթը, ուսումնասիրեցինք մեր քաղաքի արձաները և Երևան-2800 նախագծով քայլեցինք մեր քաղաքում և ծանոթացանք մեր մեծերի արձաններին:
Հոկտեմբերին մենք ճամփորդեցինք Գյումրի, այցելեցինք Գոհար մանկապարտեզ, Եղանք թանգարաններում և զբոսնեցինք հին Գյումրիում։
Նաև բնագիտություն առարկայի ժամին այցելեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Աստղացուցարան, որտեղ դիտեցինք մոլորակների մասին ֆիլմ։ Եղել ենք Կարմիր բլուրում և ծանոթացել մեր քաղաքի պատմությանը։
Գրականությունից կարդացինք արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, որոնք հարստացրեցին մեր գիտելիքները և միտքը: Կատարել եմ թարգմանություն մի իրի պատմություն նախագծով: Նաև անգլերենի դասաժամերին կատարել եմ շատ վարժություններ և շարադրություներ։
Էկոլոգիա առարկայի դասին այց կատարեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ձիարշավարան, տեսանք ագարակի բնակիչներին` ձիերին, սագերին, շներին և այլն:

Այս մի քանի ամիսը այնքան հետաքրքիր էր, որ անցավ մի քանի օրվա պես։ Իմ բացակայություները դպրոցում շատ չեն, քանի որ դպրոցում ժամանակս անցնում է արագ և հետաքրքիր, ծնողներս ևս կողմ են նման կրթությանը, որովհետև նրանք կարծում են որ ճանապարհորդելով և համակարգչով աշխատելով ձեռք եմ բերում ավելի շատ գիտելիքներ, քան դասագրքով։

Եվ ահա արդեն դեկտեմբեր ամիսն է, մենք կատարում ենք Ամանորյա նախագծեր։ Իմ բլոգում Ամանորի հետ կապված շատ տեղեկություներ և նյութեր կան։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Քանի որ շուտով Ամանոր է, մնում է ասել բոլորիդ` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: