Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սիրտ

Սիրտ (լատ.՝ corհուն․՝ καρδιά, kardia), մարդու և այլ կենդանիների մկանային օրգան, որնարյունատար անոթներ է մղում արյունը[1]: Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակությանարգասիքների հեռացում[2]։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում[3]։

Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից[4][5]։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ[6]։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ[5]։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան հետադարձ շրջանառությունը[3]։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝սրտապարկում (պերիկարդում), որը պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդիցմիոկարդից և էնդոկարդից[7]:

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորինսիներակների միջոցով աջ նախասիրտ է լցվում թթվածնով աղքատ արյունը, որն այնուհետև անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազըև արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի[8]։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ[9]։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար[10]։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը[11][12]։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով[11]։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն[13]։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ,ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ[3]։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ[12]։