Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Առաջադրանքներ

Որտեղ անհրաժեշտ է, գրիր կրկնակ տառ.

1) տզզալ, կտտանք, ծաղկափթիթ, լուսատտիկ

2) ուղղամիտ, ծառուղղի, աբբահայր, ընդդիմանալ

3) Հելլադա, Աքիլլես, Հոլանդիա, Վիեննա

4) ֆնական, խշշալ, հեվվերգություն, բալլադ

5) իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ

6) ճռճռալ, միատարր, վշտալլուկ, այբբենական

. Ուղղիր տեքստում ուղղագրական սխալները

Անթափանց, սրթսռթացնող խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերքի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որ բառերում անհրաժեշտ է, գրիր յ:

1. Իսրայել, Կարոյի, միություն, կրիա

2. հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ

3. բամ-ա, վերարկուի, ծիածան, երգեի

4. միմյանց, օվկ-անոս, միլ-արդ, ժանյակ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք-(բորան), դեփ-(դեղին), կողք-(կողքի)

վերև-(ներքև), դեմ-(դիմաց), դեսից-(դենից), մանր-(մունր)

գիշեր-(ցերեկ), ոչ (ոք), ստեպ-(ստեպ), տուն-(թանգարան)

ժամ(պատարագ), գնացող-(եկող), պատեհ-(անպատեհ), առոք-(փառոք)

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

Ամուլսար

Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է որի տարացքով են անցնում հահայաստանի զգալի տարացքով հոսող գետերը։Արևելյան լանջով հոսում է Որոտան գետը,որը անցնելով սյունիքը թափվում է Արաքս։Արևմտյան լանջով հոսում է Արփա գետը,որը օգտագորցվում է որգման նպատակնորով և հոսում է ընդհուպ մինչհև Արենի։

Ամուլ սարից Ջերմուկ ուղիղ գծով 10 կմ է։Մոտակա 10 տարում պատրաստվում են սարից կորզել ոսկի և արծաթ։Ըստ պատրաստած նախագծի պատրաստվում են պետական բյուջեից հարկի տեղ վճարել 489 մլն․ դոլար։Ոսկու կորզումը վստահվաց էր LYDIAN ARMENIA ընկերությանը։2005 թվականին հայաստանում գրնցվում է GEOTEAM ընկերությունը,սկայն LYDIANINTERNATIONAL ընկերությունը դառնում է նրա 100% բաժնետերը։ՄշՀանքարդյունաբերական ոլորտում ոչմի փորձ չունեցող այս ընկերությունը փորձեր է կատարել շահագործել հանքավեր Թուրքիայում ևՎրաստանում։Չնայաց նրա,որ խորհրդային տարիներին Ամուլսարից ոսկի ստանալու բոլոր փորձերն ապառդյուն են եղել LYDIAN INTERNATIONAL ընկերություընը հեշտությամբ ստանում է հայաստանից բոլոր թույլատվությունները։

2009 թվականին LYDIAN ը հայտարարում է,որ Ամուլսարում կա 17 տոննա ոսկու պաշարներ,որը մի քանի ամսից դարնում է 53 իսկ հետո արդեն 70 տոննա։

Նա իր կայքի պաշտոնական էջով հայտարարել է որ հայտնաբերել է հայաստանի ամենախոշոր հանքը մինչ դեռ Սոթքի ոսկու պաշարները գնահատվել են մոտ 155 տոննա։

Ոսկու կորզման աշխատանքը աշխարհում համարվում է ամենավտանգաորը և աըդ գործում ընհանռապես փորձ չունեցող ընկերութըյունը փորձում է շահագործել հանքը։ Այս հարցով 2018թվականիհուլիսի 20 ին ՀՀ բնապահպանության համապատասխան անձիք խոսացել են շահագորցման հետևանքով օդի քիմիական աղտոտման և մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ռիսկերի մասին։Հանքի շահագորցման հետեվանքով աղտտվում են նաև Արփա և Որոտան գետերի ջրերը։Ինչպես հգիտենք Արփա գետի ջրերը թափվում են Սևանա լիճը,դրանից հետևություն ,որ աղտոտվում է նաև Սևանա լիճը։

Այսքանից հետո կարելի է մտածել,որ LYDIAN ընկերութըունը իր շահերի համար աղտոտում է և՝ՀՀ բնությունը,և՝ օդը,և՝ վտանգում մարդկանց կյանքը։

Ես և իմ թմի աղջիկները որոշեցինք որ այս խնդրի միակ լուծումը դա աշխատանքների դադարեցումն է։ Հ հանրապետուտյունը կարօղ է արգելել աշխատանքներ իրականացնել Ամուլսարում,քանի որ դա վնաս է հասցնում Հայաստանին։

ԳԵՂԵՑԻԿԸ և ՏԳԵՂԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մարդկային էության մեջ գեղեցիկը և տգեղը հասկացություններ են։ Պլատոնը ասում էր, որ գեղեցկությունը, դա պարզապես գաղափար է։ Ըստ Պլատոնի մենք կարող ենք ունենալ, օրինակ, մի շատ գեղեցիկ ծաղիկ, որը վերջ ի վերջո կթառամի, սակայն նրա գեղեցկության գաղափարը հավիտյան կմնա մեր մեջ։ Ես կարծում եմ, որ գեղեցկությունը լինում է արտաքին և ներքին։ Արտաքին գեղեցկություն ասելով հասկանում ենք մարդու արտաքին տեսքը, իսկ ներքին գեղեցկություն ասելով` մարդու ներքին տեսքը։ Այդ երկուսի համադրությունը ես համարում եմ իդեալական գեղեցկություն։ Բայց ես, Պլատոնի նման կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար գեղեցիկ է ինչ որ մի բան։ Այսինքն եթե ինձ դուր է գալիս, օրինակ, Անիի
արտաքին տեսքը, հագ ու կապը, խոսելաձևը, վարքի առանձնահատկությունները, ապա, ես նրան համարում եմ իդեալական գեղեցիկ։ Բայց, գուցե մեկ ուրիշին վանում են նրա այդ հատկանիշները և նա Անիին համարում է տգեղ։ Ես նաև համաձայն եմ Թովմա Աքվիանացու՝ Աստծո կեցության «տիեզերաբանակն» ապացույցի չորրորդ կետի հետ։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք իմանալ ինչ-որ մի բանի կատարյալության աստիճանը, այն պետք է համեմատենք ամենակատարյալ էակի՝ Աստծո հետ։ Այսինքն իմ կարծիքով մարդու ներքին գեղեցկության չափանիշները պետք է համապատասխանեն աստվածաշնչյան չափանիշներին, որպեսզի մարդու ներքինը համարվի գեղեցիկ։ Իսկ մարդու արտաքին գեղեցկությունը արդեն ճաշակի անհատականությամբ է պայմանավորված։ Այսպիսով, ինձ համար իդեալական գեղեցկությունը արտաքին և ներքին գեղեցկությունների համադրումն է։ Ընդ որում ներքին գեղեցկությունը պետք է համապատասխանի աստվածաշնչյան չափանիշներին, իսկ արտաքին գեղեցկությունը յուրաքանչյուր մարդու համար անհատական է, այսինքն պայմանավորված է ճաշակի անհատականությամբ։

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

Ես Ստեբաստացի եմ

Ես` Նելլի Բարսեղյան եմ ծնվել եմ 2003 թվականի սեպտեմբերին: Ավարտել եմ Սիամանթոնի անվ. թիվ 162 դպրոցը, ինչպես նաև Տարոն գեղագիտական կենտրոնի խմբավարական դասարանը: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվ. արվեստի քոլեջում` նախադպրոցական ուղղությամբ: Այս դպրոցում ես ինձ շատ լավ եմ զգում և արդեն ունեմ շատ ընկերներ

: