«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրիվրա՝ մեր շրջապատում: Մինչև 20-րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով:Օր.՝ լճային լանդշաֆտ, անապատային լանդշաֆտ, մորենային լանդշաֆտ և այլն: 20-րդդարի սկզբին «լանդշաֆտը» աշխարհագրության մեջ ձեռք բերեց բնական տարածքայինհամալիրի (ԲՏՀ) իմաստ, որի տակ հասկանում են որոշակի տարածք, որըծագումնաբանորեն միատարր է, ունի ուրույն բնական հատկանիշներ: 20-րդ դարի 2-րդկեսին վերջնականապես ձևավորվեց գիտական մի ուղղություն, որն ուսումնասիրում էաշխարհագրական լանդշաֆտը և կոչվում է լանդշաֆտագիտություն: Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որնուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրաուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով(երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ ևայլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին: Մեզ շրջապատող բնության մեջ յուրաքանչյուր բաղադրամաս ուսումնասիրմանառանձին օբյեկտ է: Լանդշաֆտագիտության առանձնահատկությունն այն է, որ բնությանբոլոր բաղադրիչները դիտում է միմյանց հետ սերտ կապված, փոխադարձ ներգործությանև զարգացման ոլորտում: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջլանդշաֆտը: Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվգործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ միբաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնսարդյունավետ: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգործել է լանդշաֆտիվրա առանց խորապես ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների հատկանիշները: 1946թ. մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Գետառի աղետաբեր սելավը, որըհսկայական վնաս պատճառեց քաղաքին: Սելավները զսպելու համարԱնտառտնտեսության պետկոմիտեն հակասելավային միջոցառումներ մշակեց և որոշեցԵրևանից մինչև Գառնի անտառատնկում կատարել: Հսկայական միջոցներ ներդրվեցինլեռնալանջերին հորիզոնական ուղղությամբ խրամատներ փորվեցին և ծառերի սերմեր ցանվեցին։ Վերջիններս գարնանը ծլեցին, բայց շուտով չորացան: Հայտնի է, որ անտառկարող է աճել այնտեղ, որտեղ խոնավացման գործակիցը 1 է (կամ բարձր), սակայնՄերձերևանյան շրջանում գ=0,3, նշանակում է առանց արհեստական ոռոգմանկիսաանապատում ծառ չի աճի: Դա հաշվի չէին առել և մեծ կապիտալ միջոցներ քամունտվեցին: Լանդշաֆտների բարելավումը,վերափոխումը կարելի է կատարել միայնամենամանրակրկիտ՝ համակարգված ուսումնասիրությունից հետո: Լանդշաֆտը բնորոշել են Լ.Ս.Բերգը, Լ.Գ.Ռամենսկին, Բ.Բ.Պոլինովը, Ն.Ա.Սոլնցևը,Ս.Վ.Կալեսնիկը, Դ.Լ.Արմանդը, Ա.Գ.Իսաչենկոն, Ն.Ա.Գվոզդեցկին, Վ.Բ.Սոչավան և շատուրիշներ: Այս բոլոր մեկնաբանությունները, բնորոշումները նույն միտքն էինարտահայտում, միայն տարբեր էին բառային կազմը, տերմինները: Այսպիսով,ընդհանրացնելով բոլոր բնորոշումները, կարող ենք ասել. Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղերկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը,կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպմիասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից: Լանդշաֆտագիտությունը, ուսումնասիրելով բնական տարածքային համալիրները,ամենսերտ կապի մեջ է էկոլոգիայի հետ (ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ևմիջավայրի պայմանների փոխհարաբերությունները): Էկոլոգիայի գործոնները հենցիրենք լանդշաֆտի նյութական բաղադրիչներն են՝ երկրաբանական հիմքը, ռելիեֆը,կլիման, ջրերը, հողը, բուսականությունը, կենդանական աշխարհը: Գոյություն ունիգեոէկոլոգիա (երկրաէկոլոգիա), որն ընդգրկում է ամբողջ Երկրի միջավայրի ևօրգանիզմների փոխհարաբերությունները: